Սպասվող լրահոս. 18.05.2017

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 18-19-ը կայցելի Նիկոսիա։

Այսօր` մայիսի 18-ին, տեղի կունենա նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում նախատեսված է, որ կընտրվեն Ազգային ժողովի նախագահ և փոխնախագահներ: Օրենքով սահմանված կարգով կառավարությունն էլ կներկայացնի հրաժարական:

Այսօր նախատեսված է նաև ՀՀ կառավարության նիստ: Գործադիրը կքննարկի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական համաձայնագրերի շրջանակներում ՀՀ զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» օրենքի նախագիծը: Կառավարության նիստի օրակարգում ներառված է 30-ից ավելի հարց:

ԵԱՏՄ շրջանակում Ռուսաստանի և Հայաստանի համատեղ աշխատանքի ի՞նչ հեռանկարներ կան ոսկերչության և թանկարժեք մետաղների բնագավառում:Այսհարցը կլինի Երևանում նախատեսված կլոր-սեղան քննարկման օրակարգում։ Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը և այլք:

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամը կազմակերպում է երկօրյա միջազգային գիտաժողով՝ «Հայաստան-Թուրքիա. երկխոսության ուղիների որոնում» թեմայով: Գիտաժողովին ներկա կլինեն շուրջ 40 մասնակից Հայաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից և Եվրոպայից:

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է։ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM - The International Council of Museums) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին ռուսական պատվիրակության առաջարկությամբ մայիսի 18-ը հռչակվել է որպես Թանգարանների միջազգային օր: Այդ օրը թանգարանների դռները բաց կլինեն այցելուների համար։ 1978թ.-ից այս օրը նշվում է աշխարհի ավելի քան 150 երկրում, այդ թվում Հայաստանում: Թանգարաններն ամեն տարի այդ օրը որևէ կարգախոսի ներքո նշում են Թանգարանների միջազգային օրը՝ ամենատարբեր միջոցառումներով։

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա նկարիչ Արշոյի (Արշավիր Կիրակոսյանի) հիշատակին նվիրված գեղանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպվում է նկարչի ընկերների նախաձեռնությամբ: Արշավիր Կիրակոսյանն ունեցել է բազմաթիվ խմբակային և անհատական ցուցահանդեսներ: Նրա ստեղծագործությունները ներկայացված են Հայաստանի և արտասահմանի տարբեր թանգարաններում, ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում:

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Ռուսական արվեստի թանգարանը կազմակերպում է «Բույր, պատկեր, հիշողություն» խորագրով ցուցահանդեսը։ Այն ներկայացնում է տարբեր երկրների և ժողովուրդների անցած դարաշրջանների օծանելիքները և նրանց սրվակները՝ որպես դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ:Ցուցահանդեսնընդգրկում է 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի կեսերի ռուսական, ֆրանսիական, անգլիական, գերմանական, չեխական օծանելիքների սրվակներ, որոնք պատրաստվել են ժամանակի հայտնի գործարանների և դիզայներ-նկարիչների կողմից:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա