Սպասվող լրահոս. 17.05.2017

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մայիսի 17-ին, Երևանում կանցկացվի մեկօրյա համաժողով՝ նվիրված վերականգնվող էներգիայի հեռանկարներին: Համագործակցության հնարավոր ուղիները քննարկելու համար մեկ հարկի տակ կհավաքվեն վերականգնվող էներգիայի մի քանի առաջատար ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներ և շուրջ 70 հայկական ընկերություն: Միջոցառմանը ելույթով հանդես կգա Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: «Փոքր և միջին ձեռնարկությունների ներդրումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը կամփոփի գործունեության արդյունքները:

Հայաստանում ավարտական և միասնական քննությունների նախապատրաստական աշխատանքներին էլ կանդրադառնա Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը:

Այս տարի լրացավ ղարաբաղյան պատերազմի զինադադարի պայմանագրի կնքման 23-րդ տարին: ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կներկայացնի զինադադարի պայմանագրից հետո եղած զարգացումները և կանդրադառնա տարածաշրջանային ռազմաքաղաքական հարցերին:

Գյումրին հանդես է գալիս նոր զբոսաշրջային փառատոնով: Նախատեսվում է անցկացնել Արհեստի ու արվեստի փառատոն՝ «Լենդուտա» խորագրով: Այսօր փառատոնի մանրամասները կներկայացնեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, Գյումրիի «Berlin Art Hotel»-ի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը:

Հայաստանում ի՞նչ ցուցանիշներ են արձանագրվել սեռով պայմանավորված աբորտների հետ կապված, որո՞նք են հիմնական պատճառներն ու հետևանքները: Այս և այլ հարցերին կանդրադառնան ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը, «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ի գինեկոլ Նելլի Ավագյանը և «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը: «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում կկայանա Երեւան-Թել Ավիվ-Երեւան առաջին չվերթի բացումը: 2017թ. մայիսի 17-ից «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն սկսում է կանոնավոր, ուղիղ չվերթներ իրականացնել Երեւան-Թել Ավիվ-Երեւան ուղղությամբ: Բացմանը ներկա կլինեն հանրապետության առաջատար տուրիստական գործակալությունների տնօրեններ: Միջազգային կարմիր Խաչի հետվնասվածքային վերականգնողական կենտրոնում մայիսի 17-19-ը կանցկացվի հաշմանդամություն ունեցող անձանց հերթական, թվով 15-րդ հանրապետական մարզական փառատոնը: Փառատոնին մասնակցում են հաշմանդամություն ունեցող ավելի քան 120 մարզիկ՝ ՀՀ տարբեր մարզերից: Մասնակիցների թվում է նաև մայիսի 4-8-ը Հունգարիայի Էգեր քաղաքում կայացած փաուերլիֆթինգի աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Գրետա Վարդանյանը: Մարզական ծրագրին զուգահեռ կկազմակերպվի «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղ՝ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ:

Հայաստանի պատմության թանգարանում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ծրագրերին: Մանրամասներ կներկայացնեն ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի տնօրեն Անի Ավագյանը:

Գրողների միության մեծ դահլիճում տեղի կունենա բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական ցերեկույթ, որին ներկա կլինեն ՀՀ-ում Վրաստանի եւ Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչներ:

Հյուսիսային պողոտայում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էռլունի մասնակցությամբ տեղի կունենա շարժական կինոթատրոնների շնորհանդեսը։ Հայաստանում Չինաստանի դեսպանությունը «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին՝ ըստ նախարար Ամիրյանի հետ մարտ ամսին ստորագրած հուշագրի, անհատույց տրամադրել է 4 շարժական կինոթատրոն: Շարժական կինոթատրոնները կընդգրկվեն Հայաստանի մարզերում անցկացվող ծրագրերում։ Մարզային ցուցադրություններին կաջակցի «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Հայերեն Русский

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում