Life

Շվեդները մարզական սայլակներ են առաջարկել երիտասարդ ծնողներին

1 րոպեի ընթերցում

Շվեդները մարզական սայլակներ են առաջարկել երիտասարդ ծնողներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդական Thule մակնիշը թողարկել Է Thule Chariot բազմամարզական եւ հեծանվային սայլակների նոր շարքը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է բրենդի մամուլի տեղեկագրում, որը մայիսի 16-ին ստացել Է «Լենտա.ռու»-ն: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ այդ սայլակները նախատեսված են ակտիվ ծնողների համար:

Դրանք հնարավորություն են ընձեռում ակտիվ հանգիստ վայելել ՝ անկախ սեզոնից. հեծանվային եւ հետիոտն զբոսանքներ, վազք կամ դահուկասահք: Հավաքածուում տեղ են գտել չորս մոդելներ. Thule Chariot Sport-ը, Thule Chariot Cross-ը, Thule Chariot Lite-ը եւ Thule Chariot Cab-ը: Դրանց գներն առայժմ չեն հայտնում:

Thule ընկերությունը հիմնվել Է 1942 թվականին Շվեդիայում, ֆիրմայի կենտրոնակայանը գտնվում Է Մալմյոյում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում