Սպասվող լրահոս. 16.05.2017

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հիմնադրման 300-ամյակի առթիվ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը մայիսի 16-18-ը կգումարվի Մոսկվայում: Այնտեղ է գտնվում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Այսօր Երևանում կկայանա համաժողով` նվիրված Հայաստանում Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի գործունեության 5-ամյակին։ Կներկայացվի «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման» ազգային ծրագիրը: Համաժողովին կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

Կառավարության և մասնավոր սեկտորի համագործակցության հարցերը գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են: ՀՀ արտաքին գործերի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների ներկայացուցիչները կմասնակցեն «Բիզնեսի ուղղորդում. կառավարության և մասնավոր սեկտորի համագործակցություն» թեմայով քննարկմանը:

Հուլիսի 24-31-ը Սևանա լճի ափին կանցկացվի Sevan Startup Summit ամենամյա վրանային բիզնես ֆորումը։ Ֆորումին կմասնակցեն սթարթափ-ընկերություններ, ներդրողներ, մենթորներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ։ Sevan Startup Summit-ը ոչ ֆորմալ կրթական-բիզնես հարթակի նոր ձևաչափ է, որը միտված է սթարթափ-ընկերությունների աջակցությանը։ Ֆորումին ընդառաջ կազմակերպիչները կներկայացնեն մանրամասներ սպասվող միջոցառման մասին:

ԵՊՀ-ն նշում է հիմնադրման 98 ամյակը: Այդ առթիվ կանցկացվի համերգ, որի ընթացքում կամփոփվեն նաև «Ուսանող-2017» և Ցեղասպանության 102 ամյակին նվիրված էսսեների մրցույթների արդյունքները: ԵՊՀ ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված համերգ-մրցանակաբաշխությունը նվիրված է նաև Հայաստանում երիտասարդների և ուսանողների օրվան:

Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվեն Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայկական թագավորության մշակութային հուշարձանների 360° պատկերները՝ «360° Մեծ Հայք» նախագծի ցուցադրությունը: Բացմանը հրավիրված են պաշտոնատար անձինք, մշակույթի գործիչներ, հանրային մարդիկ:

«Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ մարզադահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Հայերեն Русский

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում