Պաշտոնական

ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնաժողովը նիստ է գումարել

1 րոպեի ընթերցում

ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հանձնաժողովը նիստ է գումարել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում մայիսի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիստում ներկայացվել են տոնական միջոցառումների վերաբերյալ մի շարք առաջարկություններ, քննարկվել են գերատեսչությունների կողմից այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է բոլոր շահագրգիռ մարմիններին՝ սեղմ ժամկետում ամփոփել միջոցառումների ծրագրի հայեցակարգի շուրջ քննարկումները, մշակել ծրագրի նախագիծ՝ ներառելով բոլոր առաջարկությունները և ներկայացնել քննարկման հանձնաժողովի հաջորդ նիստում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում