1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ բռնցքամարտիկները երկու մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Ֆելիքս Շտամի անվան միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը նվաճել են բրոնզե մեդալ: Կիսաեզրափակչում Պապիկյանը պարտվել է Իռլանդիայի ներկայացուցչին, իսկ Բաբախանյանը զիջել է լեհ մրցակցին:
Հիշեցնենք, որ մարզիկները Վարշավայում հանդես էին գալիս մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ: