Սպասվող լրահոս. 10.05.2017

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մայիսի 10-ին, լրագրողների հետ կհանդիպի ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նա կներկայացնի կատարված աշխատանքը նախարարության գերակա խնդիրների և միջոցառումների վերաբերյալ:

Մայիսի 19-ին Իրանում կանցկացվեն նախագահական ընտրություններ: Նախագահի աթոռի համար պայքարում է 6 թեկնածու: Այսօր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը կներկայացնի իր վերլուծությունները նախագահի թեկնածուների քաղաքական, տնտեսական շեշտադրումների վերաբերյալ` կապված տարածաշրջանային զարգացումների հետ: Անդրադադարձ կլինի նաև Իրանում հայ համայնքի դիրքորոշմանը:

Որո՞նք են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման պատճառներն ու դա ի՞նչ հետևանքներ կունենա: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կներակայացնեն իրենց գնահատականները:

Մայիսին Երևանում մեկնարկում է անվտանգության արշավ, որի հիմնական նպատակը արտակարգ իրավիճակների ժամանակ մայրաքաղաքի պատրաստվածության մակարդակի բարձրացումն է ու աղետների ռիսկի նվազեցումը: Արշավի շրջանակում Երևանի պետական համալսարանում կանցկացվի ուսումնավարժություն: Թեման հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն է:

Երևանում անցկացվելու է «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդես-վաճառք և «Yerevan Fashion Week «Golden laсe» նորաձևության շոու` Հայաստանից և արտերկրից ժամանած ոլորտի հանրաճանաչ ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախատեսված է տարբեր դիզայներների հագուստի և աքսեսուարների հավաքածուների ցուցադրություն ու վաճառք: Այսօր միջոցառման կազմակերպիչները կներկայացնեն նպատակը, հետագա համագործակցության շրջանակը:

Այսօր կանցկացվի լեզվաբանության և տրամաբանության առաջին հայկական օլիմպիադայի մրցանակաբաշխությունը: Օլիմիադայի կազմկոմիտեն կհայտարարի հաղթողների անուններն ու կհանձնի աշակերտների մրցանակները:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 4-րդ մրցույթը: Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել Հայաստանի, Արցախի երաժշտական և արվեստի դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատութունների ավելի քան երկու տասնյակ պատանի ստեղծագոծող: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ ընտրական (փակ) և մրցութային: Երկու խմբերի մրցութային փուլերը կկայանան այսօր:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին