Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լավագույն ուսանողուհին արժանացել է Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ներկա է գտնվել շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակումբի բացման արարողությանը: Ակումբի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանին: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին՝ ակումբի ստեղծման գործում ցուցաբերած աջակցության համար, համալսարանի ռեկտորը նկատել է, որ շախմատի ակումբն ապահովված է համապատասխան գույքով, շախամատասեր ուսանողների համար էլ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև ՀՀ երջանկահիշատակ վարչապետ, բուհի շրջանավարտ Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակի հանձնման հանդիսավոր արարողությանը։ Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակը հատկացվում է բակալավրիատի՝ առավել աչքի ընկնող, վերջին 4 կիսամյակներում անընդմեջ գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողին՝ մեկ ուսումնական տարվա համար:

ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանն իր ողջույնի խոսքում առանձնակի կարևորելով Անդրանիկ Մարգարյանի անվան արդեն ավանդույթ դարձած այս կրթաթոշակի տրամադրումը, ընդգծել է, որ սա նաև յուրովի հարգանքի տուրք է մեծ հայի հիշատակին, ով մշտապես եղել է հարազատ բուհի և պոլիտեխնիկցիների կողքին:

Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակի արժանացած բուհի կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկ Խաչատրյանին հավաստագիրը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Որպես Մարգարյան ընտանիքի անդամ` ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ռեկտորին, ուսանողներին ու դասախոսական կազմին՝ այս բարի ավանդույթը շարունակելու և իմ հոր անունը միշտ վառ պահելու համար», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է

Քննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարները

Իտալիան ՀՀ իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվող անձին

«Բարձրաձայն կարոտ». երգչուհի Վարդուհի Վարդանյանի 50-ամյակը նշվել է համերգային ծրագրով