Հարկային եկամուտների աճը շարունակվում է. ապրիլին հավաքագրվել է 107.5 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարությունը շարունակում է ապահովել նախատեսված հարկային եկամուտների հավաքագրումները՝ պետական բյուջեի չճշգրտված ցուցանիշներին համապատասխան: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ի սկզբանե 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված էր տարեկան կտրվածքով ապահովել 1 տրիլիոն 135 մլրդ դրամի հարկային եկամուտի հավաքագրում, սակայն Արամյանը հիշեցրեց, որ ապրիլին այդ ցուցանիշն ավելացվել է 50 մլրդ դրամով:

«Այդ առումով մենք ճշգրտեցինք ծրագիրը, այսինքն՝ 1 տրիլիոն 135 մլրդ-ի ծրագիրը շուրջ 50 մլրդ-ով ավելացավ: Իհարկե, կան որոշակի վերապահումներ, որ տարեվերջին հնարավոր է չկարողանանք այդ ցուցանիշին հասնել, մենք դա գիտակցում ենք: Այնուամենայնիվ, ապրիլին մեր գործընկերների ջանքերի արդյունքում հավաքագրումները ցույց տվեցին, որ շարունակում ենք ապահովել այն միտումները, որոնք առաջին եռամսյակում դրսևորվել են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ,ասաց Արամյանը՝ ավելացնելով, որապրիլին հավաքագրվել է 107.5 մլրդ դրամի հարկային եկամուտ, նախորդ տարվա 97 մլրդ-ի փոխարեն:

Այսինքն, նախարարի խոսքով, 107.5 մլրդ ծրագրային ցուցանիշի ապահովումն այնքան է, որքան կառավարությանն անհրաժեշտ է հասնելու 1 տրիլիոն 187 մլրդ դրամի ճշգրտված ցուցանիշին:

Հայերեն English Русский

ԱԷՄԳ-ն չի պնդել, որ Իրանը միջուկային զենք է մշակում. Գրոսի

Տաշիրում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին

Բուլղարիայի Սվետի Վլասի Արևելյան լողափը բացում է 2026 թվականի սեզոնը. BTA

Խորհրդարանական ընտրությունները ՀՀ քաղաքացիներին ընձեռեցին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն. եվրոպացի դիտորդներ

Իրանը պնդում է, որ լուրջ վնաս է հասցրել Իսրայելին վերջին հարվածների ընթացքում

Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս

ԲՀԿ-ն ԿԸՀ է դիմել իր ստացած քվեների հետ կապված անճշտությունների հարցով

Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Վահագն Խաչատուրյան