Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառում է անցկացվել ռումինական Գեորգեն քաղաքում

2 րոպեի ընթերցում

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Հարգիտայի մարզի (Harghita) Գեորգեն քաղաքի (Gheorgheni) Հայ կաթոլիկ եկեղեցում ապրիլի 30-ին հիշատակվել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Հիշատակի միջոցառմանը ներկա են եղել Հարգիտայի նահանգային խորհրդի փոխնախագահ Բարտի Տիհամերը, Գեորգենի քաղաքապետ Զոլտան Նագին, Էթնոգրաֆիկ թանգարանի տնօրեն Տիբոր Չերգոն, ինչպես նաեւ Տրանսիլվանիայի Հունգարահայ միության նախագահ Աթիլա Պուշկաշը, Գեորգենի կաթոլիկ հայերի միության նախագահ Լասլո Կուլչարը եւ Ծխական խորհրդի ատենապետ Գյուլա Բուշլիգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գեորգենի Հայ կաթոլիկ եկեղեցու հոգեւոր հովիվ Հունոր Գալի խոսքից հետո, որով նա պատգամեց մշտապես հիշել մարդկության դեմ գործված այդ հանցագործությունը եւ դրա մասին ուսուցանել երիտասարդ սերնդին, Գյոնգիվեր Բարաբասը ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը: Միջոցառման ավարտին եկեղեցական երգչախմբի կատարմամբ հնչեց Հայաստանի հիմնը երգեհոնահար Ժոլտ Բիրոյի եւ պատանի փողհար Աթիլա Սասկա Մագյարի նվագակցությամբ, ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու բակում Նահանգային խորհրդի, քաղաքապետարանի, թանգարանի եւ տեղի հայ համայնքի կողմից 2015թ. բացված Հայոց ցեղասպանության հուշարձանին:

Գեորգենը` պատմական Ջուրջով քաղաքը, որտեղ հայերը հաստատվել են դեռեւս 17-րդ դարում եւ մինչեւ այժմ պահպանում են հայկական ավանդույթները եւ մշակույթը, եղբայրացած է Հայաստանի Ալավերդի քաղաքի հետ:

Հայերեն English Русский

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում

Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը

Երևանում մեկնարկել են մի շարք մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքները

Ավինյանը հանձնարարել է մինչև աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումը

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Հայաստան» դաշինքի կողմից ընտրակաշառք տալու դեպքեր

Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր

Երևանի քաղաքապետը կարևորել է նախանշված ժամկետներում Կիևյան կամրջի վերանորոգումն ավարտելը

ՀՀ ՏԿԵ փոխնախարարը հանդիպել է ընդերքօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ