Հատուկ նախագծեր

Մանկական բեսթսելեր 4/16. «Թոմ Սոյերի արկածները» գիրքն ամենավաճառվածների ցանկում է

6 րոպեի ընթերցում

Մանկական բեսթսելեր 4/16. «Թոմ Սոյերի արկածները» գիրքն ամենավաճառվածների ցանկում է

ԵՐԵՎԱՆ,6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականում«Արև, արև, եկ, եկ»մանկական բանաստեղծությունների ժողովածուն է, որում զետեղված են տարբեր սերնդի հայ մանկագիրների ստեղծագործություններ:

Ցանկ է վերադարձել«Հեքիաթներ արքայադուստրերի մասին»գիրքը, որը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Այն մեծ մասսայականություն է վայելում փոքրիկների շրջանում: «Արքայադուստր Լինդան», «Կեռնեխ թագավորը» և «Ոսկեծամիկը» հեքիաթները դաստիարակչական են, անչափ հուզիչ և գեղեցիկ: Այս բոլոր հեքիաթները մեկտեղված են վերոնշյալ գրքում:

Երրորդ տեղումՋ. Ռոուլինգի «Հարի Փոթերը և գաղտնիքների սենյակը»ստեղծագործությունն է: Ամառային արձակուրդներն ավարտվում են, և Հարի Փոթերը կրկին վերադառնում է Հոգվարթսի վհուկության և կախարդության դպրոց: Դղյակի պատերին հայտնվող սպառնալից գրությունները զգուշացնում են, որ գաղտնիքների սենյակը կրկին բացվել է:

Մանկական բեսթսելերի չորրորդ հորիզոնականումՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ն են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Ռուբեն Մարուխյանի «Չիկարելիի արկածները»մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և հինգերորդն է: Հեղինակը սովորեցնում է, որ չի կարելի սուտ խոսել, շատ ուտել, նախանձել ընկերոջը, բարեկամին, բամբասել, խարդախությամբ ու խաբեբայությամբ զբաղվել, անազնիվ չի կարելի լինել: Չի կարելի նաև թռչուններին ու կենդանիներին պարսատիկով հալածել, ծառ կտրել, ծաղիկներ պոկոտել, աղբյուրի ակունքը աղտոտել... Ինչքա՜ն բան կա մեր կյանքում, որ չի կարելի անել:

«100դասականհեքիաթներ»ժողովածուն այս շաբաթ վեցերորդն է:Գրքում տեղ են գտել սիրված դասական գրողների հեքիաթները, մեզ հասած առասպելներն ու հայտնի հեքիաթային հերոսները, որոնք կյանքը գրավիչ են դարձնում 4-9 տարեկան երեխաների համար: Ժողովածուն ընդգրկում է այնպիսի սիրված հեքիաթներ, ինչպիսիք են «Թագավորի նոր հագուստը», «Մոխրոտը» և «Ջրահարսը»: Յուրաքանչյուր հեքիաթ պատկերազարդված է գունագեղ նկարներով:

«Հայ ժողովրդական առակներ»ժողովածուն բարելավել է իր դիրքերը և յոթերորդ տեղում է: Նրանում ընդգրկվել են դասական՝ այլաբանական առակներ, որոնց հերոսները մեծ մասամբ կենդանիներ են, առակատիպ ժողովրդական զրույցներ, հեքիաթատիպ առակներ:

Ութերորդը Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-նեն:Թումանյանի ստեղծագործությունները, մասնավորապես հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք միշտ պահանջված են բոլոր սերունդներիկողմից, հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Իններորդ հորիզոնականում Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» գիրքն է: Թոմը մոտ 12 տարեկան տղա է, որը, մոր մահից հետո, ապրում էր իր մորաքույր Պոլլիի տանը։ Վեպում նկարագրվում են տարբեր արկածներ, որոնք տեղի են ունենում Թոմի և նրա ընկերների հետ։ Դրանք մի քանի ամիս են տևում: Արկածների ընթացքում Թոմը հասցնում է գտնել իր սերը, ականատես լինել սպանության և բռնել մարդասպանին, փախչել տնից, դառնալծովահենև ապրել կղզում:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է հայ մեծանուն գրող, մանկագիր Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»-ը: Աղայանի գործերը թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և դարձել համաշխարհային ստեղծագործության նմուշներ:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» գրախանութը (53-74-13), «Զանգակ» (23-26-49) և Էդիթ Պրինտ (52-08-48) հրատարակչությունները: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ. Քանակ
1 «Արև, արև, եկ, եկ» Էդիթ Պրինտ 55
2 «Հեքիաթներ արքայադուստրերի մասին» Բուկինիստ 43
3

Ջ. Ռոուլինգ

«Հարի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»

Զանգակ 35
4

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 25
5

Ռուբեն Մարուխյան

«Չիկարելիի արկածները»

Էդիթ Պրինտ 22
6 «100 դասական հեքիաթներ» Զանգակ 18
7 «Հայ ժողովրդական առակներ» Էդիթ Պրինտ 16
8

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 15
9

Մարկ Տվեն

«Թոմ Սոյերի արկածները»

Անտարես 15
10

Ղազարոս Աղայան

«Հեքիաթներ»

Արևիկ 12

«Մանկական բեսթսելերը» ներկայացրեցԱնժելա Համբարձումյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում