Հասարակական

Արարատի մարզի եզդիները նշեցին Էզդիկի տոնը

3 րոպեի ընթերցում

Արարատի մարզի եզդիները նշեցին Էզդիկի տոնը

ԱՐՏԱՇԱՏ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Արալեզ, Տափերական, Նոր Կյանք դպրոցների եզդի աշակերտներն ապրիլի 3-ին Նոր Կայնքի դպրոցում նշեցին Էզդիկին` այբբենարանի տոնը:

Դպրոցի փոխտնօրեն Նունե Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին եւ շնորհավորելով նրանց Էզդիկի տոնի կապակցությամբ, նշեց, որ եզդի ազգային փոքրամասնությունը մարզի Արալեզ, Տափերական, Նոր Կյանք համայնքների դպրոցներում սովորում է իր մայրենի լեզուն: Նրանք այսօր նշում են իրենց գրաճանաչ դառնալը եւ ցուցադրում ամբողջ տարվա ընթացքում Հաջի Բաքոյանի օգնությամբ սովորած 40 տառերը, եւ տոնում են իրենց գրաճանաչությունը: Վերոհիշյալ համայնքների 17 եզդի աշակերտներին իրենց մայրենի լեզուն դասավանդում է նույն ուսուցչուհին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աշակերտները բեմ բարձրացան իրենց տարազներով՝ կարմիր վերնազգեստով՝ կրծքներին արեւ: Աշակերտները պատմեցին իրենց հարազատ կորուսյալ հայրենիքի մասին, ներկայացրին այժմ Իրաքի Շանգալ քաղաքում եզդիների կոտորածի, ինչպես նաեւ անդրադարձ կատարեցին 1915 թվականի Եղեռնին: Նրանք նշեցին, որ հայ եւ եզդի ժողովուրդները նույն ճակատագրին են արժանացել եւ փախչելով ու ներագաղթելով Հայաստան` դարձյալ ապրում են միասին՝ շենացնելով հայրենի երկիրը:

Լուսապաստառի ներկայացրել էին արցախյան պատերազմը նկարագրող պատկերներ` Արմենակ Ուրֆանյանին, Քյարամ Սլոյանին, ապրիլյան քառօրյա պատերազմի հայ եւ եզդի նահատակներին: Բայց երեխաները վհատված չեն: Նրանք նշում են, որ ցեղասպանության խորհրդանիշը լոտոս ծաղիկն է, որը որքան էլ չորանում է, նորից ծաղկում է: Նրանք մեկ անգամ եւս ընդգծեցին, որ իրենց հայրենիքը Հայաստանն է, որտեղ իրենց լեզվով գիր ու գրականություն կա, հեռարձակվում են ռադիոհաղորդումներ:

Էզդիկի տոնն աշակերտները նշանավորեցին եզդիերեն բանաստեղծություններ եւ քառասուն տառերով սկսվող աքրոստիկոսներ արտասանելով, դահլիճին հանելուկներ առաջարկելով: Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, շնորհավորելով երեխաներին, ուսուցչուհի Հաջի Բաքոյանին ասաց, որ աշխարհում չկա Հայաստանի նման երկիր, որտեղ եզդի ազգի մշակույթը ծաղկի, եզդի ազգն իրեն զգա այնպես, ինչպես Հայաստանում: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանին հրաշալի միջոցառման համար: Նույն կարծիքը հայտնեց միջոցառմանը ներկա լրագրող Հասան Թամոյանը: Այնուհետեւ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը երեք դպրոցների տնօրեններին հանձնեց պատվոգրեր:

Ուուսուցչուհի Հաջի Բաքոյանն իր երախտագիտությունը հայտնեց Նոր Կյանքի ուսուցչական կոլեկտիվին, տնօրենին, փոխտնօրենին իրեն աջակցելու, նեցուկ լինելու համար: Գյուղապետ Գարիկ Սարգսյանն էլ նշեց, որ եզդի համայնքը միշտ իր աշխատանքով նպաստել եւ շարունակում է նպաստել համայնքի առաջընթացին:

Լիլիթ Մաճկալյան

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում