Հասարակական

Քարաթափման պատճառով պահակակետում արգելափակված քաղաքացին վիրավորվել է

1 րոպեի ընթերցում

Քարաթափման պատճառով պահակակետում արգելափակված քաղաքացին վիրավորվել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 3-ին, ժամը 16:40-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հանքի 140-րդ հորիզոնի մոտակայքում տեղակայված պայթուցիկների պահեստի պահակատան տանիքի վրա տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել Ախթալայի հերթապահ լեռնափրկարար ջոկատը:

Պարզվել է, որ քարաթափման հետևանքով ամբողջությամբ վնասվել է պահակակետը (մոտ 9 քմ), հանքավայրի աշխատակից Գ. Ս.-ն արգելափակվել է պահակակետում և ստացել թեթև մարմնական վնասվածքներ:

Լեռնափրկարարները պահակակետից դուրս են բերել Գ. Ս.-ին, ով հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում