Հասարակական

ՀՀ ԱԻՆ-ը կարկտավտանգավոր ամպեր է վնասազերծել չորս մարզերում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԻՆ-ը կարկտավտանգավոր ամպեր է վնասազերծել չորս մարզերում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 3 կայանքներից Շիրակի մարզի Ոսկեհասկ, Հայկավան համայնքների տարածքներում մայիսի 3-ին, ժամը 18:03-ից մինչև 18:19-ը ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 150 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, մայիսի 3-ին, ժամը 15:00-ից մինչև 16:10-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 26 կայանքներից Արարատի մարզի Երասխ, Նոյակերտ, Արմաշ, Սուրենավան, Արարատ, Ավշար, Եղեգնավան, Այգավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 8929 կրակոց:

Մայիսի 3-ին, ժամը 15:09-ից մինչև 15:32-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 8 կայանքներից Արագածոտնի մարզի Ձորափ, Արագածոտն, Ուջան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 985 կրակոց:

Մայիսի 3-ին, ժամը 11:58-ից մինչև 12:06-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 16 կայանքներից Արմավիրի մարզի Վանանդ համայնքի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1050 կրակոց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում