Հասարակական

Արփինե Հովհաննիսյանի պաշտոնավարման ընթացքում արդարադատության ոլորտում մի շարք բարեփոխումներ են կատարվել

9 րոպեի ընթերցում

Արփինե Հովհաննիսյանի պաշտոնավարման ընթացքում արդարադատության ոլորտում մի շարք բարեփոխումներ են կատարվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանի պաշտոնավարման ընթացքում ոլորտում իրականացվել են մի շարք բարեփոխումներ: Մասնավորապես, ընդունվել է օրենսդրական նախաձեռնություն, որով պարտապան ֆիզիկական անձինք չեն զրկվի վերջին կացարանից , ներդրվել է պրոբացիոն համակարգը, հանրապետության տարբեր վայրերում գործարկվել են պետական ծառայությունները քաղաքացիների համար ավելի մատչելի դարձնելու միասնական գրասենյակներ, աշխատանքներ են տարվել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, քրեականացվել է ապօրինի հարստացումը, բարեփոխումներ են կատարվել նոտարական ոլորտում և այլն:

«Արմենպրես»-ը ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանի պաշտոնավարման ընթացքում արդարադատության ոլորտում կատարված բարեփոխումները: Հովհաննիսյանը կավարտի լիազորությունները նախարարի պաշտոնում, քանի որ ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է պատգամավոր և ստացել մանդատ:

Քաղաքացին չի զրկվի վերջին կացարանից

2016 թվականի դեկտեմբերին Խորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունեց պարտապան ֆիզիկական անձանց վերջին կացարան ունենալու հնարավորությունից չզրկելուն վերաբերող օրենքի նախագիծը: Եթե հարկադիր աճուրդում անձի միակ բնակարան հանդիսացող լոտը չի վաճառվում և կրկնակի հարկադիր աճուրդ կազմակերպելու դեպքում լոտի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Կառավարության կողմից սահմանված նվազագույն գումարից, ապա լոտը հանվում է հարկադիր աճուրդից: Ի տարբերություն գործող կարգավորման՝ օրինագծի ընդունմամբ, պարտապանին հնարավորություն կտրվի իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն բնակապահովումից:

Ներդրվեց պրոբացիոն համակարգը

2016 թվականի մայիսին 116 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Խորհրդարանն ընդունեց «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին»ՀՀ օրենքը, 2016թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ արդարադատության կազմում ստեղծվեց Պրոբացիայի պետական ծառայությունը:

Ծառայությունն իրականացնում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները, որոնք են՝ տուգանքը, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, հանրային աշխատանքները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում պատժից պայմանական վաղակետ ազատված, պատիժը պայմանականորեն չկիրառված, հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կամ այլ հիմքերով պատիժը հետաձգված անձանց նկատմամբ:

Անհրաժեշտ փաստաթղթերը՝ մեկ վայրում. Գործարկվեցին միասնական գրասենյակներ

Պետական ծառայությունները քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու նպատակով 2016 թվականի նոյեմբերից Երևանում և մարզերում գործարկվեցին շուրջ 40 պետական միասնական գրասենյակներ:

Ծրագրի նպատակը քաղաքացիների հոգսի ու պետական մարմնից փաստաթուղթ ստանալու համար մայրաքաղաք կամ մարզկենտրոն հասնելու բեռի թեթևացումն էր:

Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներն են՝ «Հայփոստ», «Արդշինբանկ», «Աﬔրիաբանկ», «Կոնվերս բանկ», «Անելիք բանկ» և «Հայէկոնոմբանկ» ընկերությունները:

Միասնական գրասենյակներում ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների, Անշարժ գույքի կադաստրի, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Ոստիկանության և Միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող մի շարք ծառայություններից:

Կոռուպցիայի դեմ պայքար

Ապօրինի հարստացումը քրեականացվեց

Հայտարարագրման գործընթացի բարելավում

Կանխիկ դրամի շրջանառության սահմանափակում

Հայտարարագիր տվող անձանց շրջանակի ընդլայնում

Կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդում տվող անձանց իրավական պաշտպանության մեխանիզմների ստեղծում:

Էլեկտրոնային կառավարման ոլորտ

Էլեկտրոնային ծանուցում

ՀՀ արդարադատության նախարարությունը շեշտադրում կատարեց էլեկտրոնային ծանուցումների մեխանիզմի վրա: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության համապատասխան հարթակը հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին բջջային հեռախոսների միջոցով կամ նախընտրելի այլ եղանակով ծանուցված լինել արգելանքների կամ վարչական ակտերի մասին: Ընդ որում, քաղաքացին կարող է նաև իր համար նախընտրելի այլ տարբերակով ևս ծանուցվել, օրինակ, իր անունով ստացվող ծանուցումներ ստանալը լիազորել իր ընտանիքի այլ անդամներին կամ հարևանին և այլն: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում քաղաքացու վերաբերյալ հարուցված կատարողական վարույթի կամ արգելանքի վերաբերյալ SMS ծանուցումների գրանցման շտեմարանում անձի հեռախոսահամարը ներառելու համար քաղաքացին կարող է բջջային հեռախոսից զանգահարել 060-57-04-02 հեռախոսահամարին և հետևելով ավտոմատի հրահանգներին, հավաքել իր հանրային ծառայության համարանիշը և գրանցվել։ Եվ գրանցվելուց հետո, եթե իր վերաբերյալ Ծառայությունում հարուցվի կատարողական վարույթ, գրանցում կատարած բջջային հեռախոսահամարին կստանա SMS հաղորդագրություն, որում նշված կլինի հարուցված կատարողական վարույթի համարը, պահանջատիրոջ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն) և Ձեր գույքի ու դրամական միջոցների վրա կիրառված արգելանքի չափը։

Նոտարական ոլորտի բարեփոխումներ

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով տրվել է ոլորտի բարեփոխումների մեկնարկը:

Առաջարկվող փոփոխությունները մի կողմից միտված են ապահովելու քաղաքացիների համար նոտարական ծառայությունների մատչելիությունը, իսկ մյուս կողմից ուղղված են բարձրացնելու նոտարի՝ որպես արդարադատության իրականացմանը նպաստող անձի դերը:

Ամրագրված իրավակարգավորումների շնորհիվ քաղաքացիները հնարավորություն ունեն առավել դյուրին, արագ և մատչելի եղանակով օգտվել նոտարական ծառայություններից:

Ներդրվելու է նաև լիազորագրերի էլեկտրոնային շտեմարանը, ինչը կնպաստի լիազորագրերի կեղծման ռիսկի նվազեցմանը:

Նախատեսվում է նաև պաշտպանված տիրույթում ներդնել կտակների էլեկտրոնային շտեմարանի և ժառանգական գործերի վարման բաժին, որը հնարավորություն կտա ապահովել ժառանգության գործընթացի անվտանգությունը:

Առաջարկվող փոփոխություններով ընդլայնվել են նոտարների կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը, մասնավորապես իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատում, կատարողական մակագրության կատարում և այլն, ինչի շնորհիվ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն կստանան առավել արագ, առանց դատարան դիմելու հաստատել այս կամ այն փաստը:

Առաջարկվող կարգավորումներով ներդրվել է անզգուշությամբ պատճառված վնասը հատուցելու պարտականությունը: Այսինքն, նոտարի կողմից պատճառած վնասը միշտ ենթակա կլինի փոխհատուցման, քանի որ ներդրված մեխանիզմները գրեթե բացառում են անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում չփոխհատուցման հնարավորությունը: Նման կարգավորումներ նախատեսելով պետությունը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության անունից իրականացված գործողության հետևանքով պատճառված վնասի ամբողջական հատուցումը, ինչը բխում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2016թ. մայիսի 6-ին կայացրած թիվ ՍԴՈ-1271 որոշմամբ արտահայտած դիրքորոշումից:

Այլ բարեփոխումներ

Պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգի արդիականացում

Քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց տեսակցությունների տրամադրման գործընթացի անհարկի ձգձգումների բացառում

Սոցիալական մի շարք խմբերի համար նոտարական որոշ ծառայություններ նվազագույն սակագնով մատուցում. սակագինը կգործի անապահով ընտանիքների անդաﬓերի, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, կենսաթոշակառուների, ինչպես նաև Հայրենական ﬔծ պատերազﬕ և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցների համար:

1985 թվականին ընդունված և առ այսօր գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծը արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում