Պաշտոնական

Կառավարությունում քննարկվել է զբոսաշրջային ներուժ ունեցող համայնքների զարգացման ծրագրերի մշակման ընթացքը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունում քննարկվել է զբոսաշրջային ներուժ ունեցող համայնքների զարգացման ծրագրերի մշակման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ մայիսի 3-ին կայացել է զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության, տարածքային համաչափ զարգացման և զբոսաշրջային ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացվել են, մասնավորապես, Ջերմուկ քաղաքի զարգացման նպատակով ներդրումների ներգրավման մի շարք առաջարկություններ, որոնք մշակվել են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից: Քննարկվել են մրցունակ զբոսաշրջային ուղղությունների զարգացման և զբոսաշրջային սեզոնի երկարաձգման միջոցով Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման հնարավորությունները:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ակտիվացնել զբոսաշրջային ներուժ ունեցող համայնքների զարգացման ծրագրերի մշակման գործընթացը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում