Հասարակական

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի մանկավարժական համալսարանի ռեկտորի հետ

1 րոպեի ընթերցում

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի մանկավարժական համալսարանի ռեկտորի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մայիսի 3-ին հանդիպեց Լիտվայի մանկավարժական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Ալգիրդաս Գայժուտիսի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցության ընթացքը։ Փոխադարձ ընդգծվեց ուսանողների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի փոխանակման ծրագրերի ընդլայնման անհրաժեշտությունը։

Ռեկտոր Գայժուտիսը նշեց, որ, լինելով մշակութաբան, մեծ հիացմունք է տածում հայոց պատմության և մշակույթի նկատմամբ և անչափ ուրախ կլինի Լիտվայի մանկավարժական համալսարանում հյուրընկալել հայկական մշակութային, գիտակրթական տարբեր միջոցառումներ։

Դեսպան Մկրտչյանը հույս հայտնեց, որ նման համագործակցությունը մոտ ապագայում իրականություն կդառնա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում