Հասարակական

Ազատ մամուլը կարևոր է գործուն ժողովրդավարության կայացման համար. Մոգերինի

4 րոպեի ընթերցում

Ազատ մամուլը  կարևոր է  գործուն ժողովրդավարության կայացման համար.  Մոգերինի

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ անունից հայտարարություն է արել Մամուլի ազատության միջազգային օրվա` մայիսի3-ի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ ասվում է.

«Ազատ մամուլը կարևոր է գործուն ժողովրդավարության կայացման համար: Այսօր` լրագրության համար ծանր պայմաններում նշում ենք Մամուլի ազատության միջազգային օրը: Ամբողջ աշխարհում ավելի հաճախակի են դարձել ազատ արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ հարձակումները:

Մամուլի ազատությունը, բազմազանությունն ու անկախությունը պարտադիր է աշխարհում ժողովրդավարությունը խթանելու և պաշտպանելու համար: Ազատ մամուլը և արտահայտման ազատությունը ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից են, որոնք նպաստում են կայուն, ընգրկուն և դիմակայուն հասարակությունների կայացմանը և կարող են օգնել չեզոքացնելու առաջացած լարվածությունն ու զսպել հակամարտությունները: ԵՄ-ն աջակցում է Կայուն զարգացման 2030 Օրակարգի կյանքի կոչմանը, որը ներառում է ազատ արտահայտման իրավունքի պաշտպանությունը և տեղեկության համընդհանուր հասանելիության ապահովումը:

Անհրաժեշտ է աջակցել անկախ, որակյալ եւ էթիկային համապատասխանող լրագրությանը: Դյուրացնելով հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ որակյալ և լավ ուսումնասիրված տեղեկատվության ազատ հոսքը, ինչպես նաև հանդես գալով որպես «հանրային հսկող»՝ անկախ ԶԼՄ-ները կազմում են մասնակցային ժողովրդավարության հիմքը, և կարևոր գործիք են, որի միջոցով կարելի է կառավարություններին հաշվետու դարձնել իրենց կատարած գործողությունների համար: ԵՄ-ն երաշխավորում է, որ ազատ արտահայտման նկատմամբ հարգանքը ներառված է ԵՄ քաղաքականության բոլոր ուղղություններում և զարգացման ծրագրերում: Երրորդ երկրներում` ԵՄ-ն հատկապես ֆինանսավորում է կոնկրետ ծրագրեր, որոնք միտված են լրագրության որակի կատարելագործմանը, ինչպես նաև հանրային տեղեկատվության եւ ազատ արտահայտման հասանելիության բարձրացմանը: 2015 թվականից ի վեր ԵՄ-ն աջակցություն է տրամադրում վտանգի ենթարկված շուրջ 45 իրավապաշտպանների, որոնք փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խթանում են ազատ արտահայտման իրավունքը:

ԵՄ-ն դատապարտում է լրագրողների եւ ԶԼՄ-ների մասնագետների նկատմամբ անցանց եւ կիբեր տարածությունում իրականացվող սպառնալիքների ու բռնության աճող դեպքերը: Ակնկալվում է, որ ի կատարումն խոսքի ազատության պաշտպանության եւ լրագրողների անվտանգության վերաբերյալ ստանձնած համընդհանուր պարտավորությունների՝ բոլոր պետությունները պետք է տրամադրեն աջակից իրավական միջավայր և քրեական հետապնդում իրականացնեն լրագրողների նկատմամբ հարձակումների բոլոր դեպքերի առնչությամբ: Երրորդ երկրների հետ երկկողմ շփումներում, ինչպես նաեւ բազմակողմ եւ տարածաշրջանային հարթության վրա՝ ԵՄ-ն հետևողականորեն ընդդիմանում խոսքի ազատությունը սահմանափակող ցանկացած օրենսդրության, կարգավորման կամ քաղաքական ճնշման, ինչպես նար կոնկրետ քայլեր է ձենարկում լրագրողների և բլոգերների նկատմամբ հարձակումների կանխարգելման և արձագանքման ուղղությամբ:

Առցանց և ցանցից դուրս ազատ արտահայտման ԵՄ ուղենիշները, որոնք ընդունվել են 2014-ին, (եւ դրանց շարունակական իրականացումը), վերահաստատում է՝ կարծիքի և խոսքի ազատության խթնամանը նպաստելու Եվրամիության վճռականությունը, որպես իրավունքներ, որոնք պետք է իրացվեն բոլորի կողմից և ամենուրեք՝ հիմք ընդունելով հավասարության, խտրականության բացառման և համընդհանրության սկզբունքները, լրատվության ցանկացած միջոցներով և անկախ պետական սահմաններից»:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում