Պաշտոնական

Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցության ներդրումային ֆոնդերի ձևավորման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցության ներդրումային ֆոնդերի ձևավորման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ներդրումային ծրագրերի համար ֆինանսավորման նոր աղբյուրների բացահայտմանը և ներդրումային ֆոնդերի ձևավորմանը վերաբերող հարցեր:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետին ներկայացվել են առկա նախաձեռնությունների՝ 4 ներդրումային ընկերության և ֆոնդի հետ համագործակցության ընթացքը, տարվող աշխատանքները: Արծարծվել են, մասնավորապես, կառավարման սկզբունքներին, ներդրումների ուղղություններին, ակնկալվող ցուցանիշներին առնչվող, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել ակտիվ աշխատանքը գործընկեր երկրների ու կառույցների հետ՝ հստակեցնելով համատեղ ներդրումային ֆոնդերի գործունեության մեխանիզմները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում