Հասարակական

Լրատվամիջոցների համար, խոսքի ազատության առումով, լարված է եղել նախընտրական շրջանը

2 րոպեի ընթերցում

Լրատվամիջոցների համար, խոսքի ազատության առումով, լարված է եղել նախընտրական շրջանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017-ի առաջին եռամսյակը խոսքի ազատության առումով լարված է եղել Հայաստանի լրատվամիջոցների համար: Այն պայմանավորված է եղել ընտրությունների լուսաբանմամբ: «Արմենպրես» -ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 3-ին՝ մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ կայացած ասուլիսին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

«Խոսքի ազատության պաշտպանության պետական կոմիտեի 2017 թվականի առաջին եռամսյակային զեկույցը ցույց է տալիս, որ Հայաստանում խոսքի ազատության ռեգրեսիվ միտում կա: Բավականին լարված էր առաջին եռամսյակը, ինչը կապված էր ընտրությունների լուսաբանմամբ: Նախընտրական շրջանում, ընտրությունների ժամանակ, երբ շիկանում է հասարակական –քաղաքական մթնոլորտը, անպայման ավելանում են ճնշումները լրատվամիջոցների նկատմամբ»,-ասաց Աշոտ Մելիքյանն ու հիշեցրեց, որ “Freedom house” և «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունների հրապարակած զեկույցների համաձայն՝ Հայաստանը հետընթաց է ապրել խոսքի ազատության առումով: Բայց երկու կազմակերպություններն էլ նշում են, որ ամբողջ աշխարհում է նկատվում այս միտումը:

Նրա խոսքով՝ նախընտրական ժամանակահատվածում արձանագրվել է լրագրողների դեմ կիրառված ֆիզիկական բռնության երեք դեպք: Գրանցված 32 տարատեսակ ճնշումներից 18-ը ևս կապված են եղել նախընտրական շրջանի հետ: Արձանագրվել է նաև դատական հայցերի ավելացում՝ ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների: Դա հիմնականում կապված է sut.am կայքի դեմ ուղղված 30 հայցերով:

«Մենք հետևում ենք նաև «Էլեկտրիկ Երևան»-ի, Խորենացու փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից տուժած լրագրողների իրավունքների վերականգնման գործընթացին: Կոմիտեն նաև որոշ տուժած լրագրողների գործեր ուղարկել է միջազգային ատյաններ»,- ասաց Աշոտ Մելիքյանն ու հավելեց, որ խոսքի ազատությունը բարձր մակարդակի վրա պահելու համար անհրաժեշտ են ամենօրյա ջանքեր, պայքար, որպեսզի օրենսդրական իրավունքները կիրառվեն նաև առօրյայում:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում