Հասարակական

«Դատապարտյալների հիվանդանոց»-ում վիրահատության է ենթարկվել 22 կալանավորված անձ և դատապարտյալ

1 րոպեի ընթերցում

«Դատապարտյալների հիվանդանոց»-ում վիրահատության է ենթարկվել 22 կալանավորված անձ և դատապարտյալ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում 2017թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում վիրահատության են ենթարկվել 22 կալանավորված անձինք և դատապարտյալներ: Նույն ժամանակահատվածում 27 ազատազրկված անձինք վիրահատվել են քաղաքացիական բուժական հաստատություններում, որից 13-ը` պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

2017թ. առաջին 4 ամիսների ընթացքում, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 26 մայիսի 2006թ. N 825-Ն որոշման, պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների հիմքով պատժի հետագա կրումից ազատ է արձակվել 3 դատապարտյալ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 2-ը):

Հաշվետու ժամանակաշրջանում արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է մահվան 8 դեպք, որից 1-ը` ինքնասպանություն, իսկ 2016թ. հունվարի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել էր մահվան 12 դեպք, որոնցից 3-ը` ինքնասպանություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում