Հնգյակի սպասող կնոջ հղիությունը 28 շաբաթականի հասցնելը հաղթանակ է. Էրեբունի ԲԿ-ի բժիշկ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի» բժշկական կենտրոնի անձնակազմը ոգեւորված է՝ Հայաստանում առաջին անգամ տեսնելով մեծամորցի ծնողների ընտանիքում ծնված հնգյակին: Բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանի խոսքով՝ այս դեպքի բացառիկությունը կայանում է նրանում, որ հղիությունը եղել է բնական ճանապարհով. նույնիսկ «էկո» տարբերակով հնգյակ չի հանդիպել:

«Այսօր պետք է ասեմ, որ շատ ուրախալի լուր եմ հայտնում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում առավոտյան ժամը 4-ին առաջին անգամ ծնվել է հնգյակ. եթե չեմ սխալվում, այն առաջինն է Հայաստանում: Բոլոր երեխաները կենդանի են ծնվել, նրանց առողջական վիճակը կայուն է, բժիշկների հսկողության տակ են գտնվում: Մայրիկի առողջական վիճակն էլ է կայուն, բարձր տրամադրություն ունեն թե հայրիկը, թե մայրիկը: Մենք դեռ պետք է շատ ջանք գործադրենք, որպեսզի երեխաների կյանքին վտանգ չսպառնա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց բժշկական կենտրոնի տնօրենը՝ տեղեկացնելով, որ նորածինները դեռ 1-2 ամիս կմնան հիվանդանոցում, մինչեւ նրանց քաշը լինի 2 կգ:

Նորածին հնգյակից չորսը աղջիկ են, մեկը՝ տղա, որը ամենախոշորն է իր քաշով: Նրանցից 4-ը ծնվել են 800-900 գրամ քաշով, իսկ մեկը՝ 620 գրամ:

Բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը, ով ընդունել է անմիջական ծնունդը, իրականացրել է կեսարյան հատումը, նշեց, որ սա հաղթանակ է, որ կարողացել են հնգյակի սպասող կնոջ հղիությունը հասցնել մինչեւ 28 շաբաթականի:

«Ծննդաբերողին անմիջականորեն հետեւել ենք չորս շաբաթականից սկսած, երբ առաջին անգամ դիմել էր հիվանդանոց: Համապատասխան ստուգում անցկացնելուց հետո պարզվեց, որ հնգյակ է ունենալու: Հետեւելով մենք կնոջը հասցրինք մինչեւ 6 ամսական, որից հետո նա արդեն հիվանդանոցում մեր հսկողության տակ էր մնում: Համաշխարհային պրակտիկայում չի հանդիպում, որ նման հղիությունը հասնի մինչեւ 28-30 շաբաթական: Հնգյակը աննախադեպ է, եւ առաջին անգամն է հանդիպում Հայաստանում: Ես իմ աշխատանքային գործունեության 40 տարիների ընթացքում նման դեպք չեմ հանդիպել: Եռյակներ եղել են, մեկ անգամ հանդիպել ենք նաեւ քառյակի, բայց հնգյակը մեզ համար առաջինն է»,-ասաց բժիշկը:

Նա նշեց, որ իր համար անչափ հուզիչ էր առաջին անգամ ընդունել հնգյակի ծնունդ: «Առաջինը ծնվեց աղջիկ, երկրորդը՝ նույնպես աղջիկ, երրորդը՝ տղա, վերջին երկուսը՝ կրկին աղջիկ: Գերազանց է համարվում այն, որ բոլորը կենդանի են ծնվել չնայած թույլ ճիչերով: Այստեղ անհրաժեշտ է եղել բժշկական բրիգադը՝ համապատասխան օգնություն ցուցաբերելու համար: Նշեմ, որ հինգ նորածինները հիվանդանոցի հետ կապված զուտ տեխնիկական պատճառներով գտնվում են տարբեր ծննդատներում»,-եզրափակեց նա:

Հայերեն العربية English Русский

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը

ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ հանդիպմանը քննարկել է ոլորտային հարցեր

Անվանի դիվանագետ Արման Կիրակոսյանն այսօր կդառնար 70 տարեկան. նա մեծ ավանդ է թողել ՀՀ դիվանագիտական կորպուսի ձևավորման ու զարգացման գործում

Սեպտեմբերի 11-ի միջոցառումների անոնս

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են ՀՀ-ի եվրոպական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը Հունգարիայի իշխանությունների հետ կքննարկի ԵՄ-ին անդամակցության գլուխների բացումը. Moldpres