Հասարակական

Ոստիկաններն ու քննիչները հանիրավի մեղադրվել են առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ

4 րոպեի ընթերցում

Ոստիկաններն ու քննիչները հանիրավի մեղադրվել են առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է պաշտոնատար անձանց վերաբերյալ սուտ մատնություններ կատարելու փաստերով հարուցված ևս երկու քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանքներ են առաջադրվել Անդրանիկ Գաբրիելյանին և Տաթևիկ Միքայելյանին, ովքեր նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ են տրամադրել` ոստիկանության պաշտոնյաներին և Քննչական կոմիտեի քննիչներին մեղադրելով առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, սպանության փորձի և խուլիգանության մեջ մեղադրվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Անդրանիկ Գաբրիելյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատաքննության ընթացքում հայտարարել, իսկ հետո նաև Հատուկ քննչական ծառայությունում տված ցուցմունքներով պնդել է, որ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի մի խումբ աշխատակիցներ խոշտանգել են իրեն ու մարմնական վնասվածքներ պատճառել` պահանջելով խոստովանել կատարած հանցագործությունը:

Դեպքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքում ձեռք բերած բավարար ապացույցների հիման վրա Ա. Գաբրիելյանի հայտնած տեղեկությունները հերքվել են:

Հատուկ քննչական ծառայությունում հանցագործության մասին սուտ հաղորդում է տվել նաև սպանության, ավազակային հարձակման, խարդախության և գույքի գաղտնի հափշտակության հատկանիշներով քննվող քրեական գործով մեղադրյալ Տաթևիկ Միքայելյանը, ով, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, նախաքննական մարմնին հայտնել էր, որ ոստիկանության ՔՀԳ վարչության և Էրեբունու բաժնի մի խումբ աշխատակիցներ իրեն կալանավորելու և երեխային մանկատուն հանձնելու սպառնալիքի գործադրմամբ հարկադրել են խոստովանական բացատրություն տալ իր և ամուսնու կողմից կատարած սպանության վերաբերյալ: Տ. Միքայելյանը գիտակցաբար սուտ տեղեկություններ էր հայտնել նաև, թե հիշյալ սպառնալիքների գործադրմամբ իրեն նույնաբովանդակ ցուցմունքներ տալուն հարկադրել են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչները:

Հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Տ. Միքայելյանի հայտնած տեղեկությունները նույնպես հերքվել են:

Այսպիսով, նախաքննությունն իրականացնող մարմնին հանցագործությունների մասին գիտակցաբար կեղծ տեղեկություններ տրամադրելու և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնություն կատարելու համար Ա. Գաբրիելյանին և Տ. Միքայելյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում