Հասարակական

Մեծամորցի Կարապետյանները նորածին հնգյակի համար կստանան 7.5 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

Մեծամորցի Կարապետյանները նորածին հնգյակի համար կստանան 7.5 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծամորցի նորածիններից յուրաքանչյուրի համար ծննդյան կապակցությամբ կտրամադրվի 1,5 մլն դրամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Անուշ Դանիելյանը:

«Ընտանիքը կստանա 7.5 մլն դրամ, որից՝ 2,5 մլն դրամն ուղղակիորն կտրամադրվի ծնողներին, իսկ մնացած 5 մլնը կփոխանցվի յուրաքանչյուր երեխայի անվամբ բացված ընտանեկան դրամագլխի հաշվին, յուրաքանչյուրին՝ 1 մլն դրամ»,- հայտնել է նա:

Մեծամորցի Կարապետյանների ընտանիքում մայիսի 3-ին հնգյակ է լույս աշխարհ եկել` 4 աղջիկ, 1 տղա:Հնգյակը լույս աշխարհ է եկել Երևանի բժշկական հաստատություններից մեկում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում