Հասարակական

Գեղարքունիքի մարզում 2017 թվականի ապրիլին ծնվել է 125 երեխա

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում 2017 թվականի ապրիլին ծնվել է 125 երեխա

ԳԱՎԱՌ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում 2017 թվականի ապրիլին լույս աշխարհ է եկել 125 երեխա՝ 69 տղա եւ 59 աղջիկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 39 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 35-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 23-ը՝ Սեւանի ԲԿ-ում, 20-ը՝ Գավառի ԲԿ-ում եւ 8-ը՝ Ճամբարակի ԱԿ-ում:

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ 2016 թվականի ապրիլին Գեղարքունիքում գրանցվել է 132 ծնունդ: Ընդ որում, այս տարի, նախորդ ապրիլի համեմատ ծնունդների թվի որոշակի նվազում, 13 ծնունդ, արձանագրվել է Մարտունու տարածաշրջանում: Փոխարենը նախորդ ապրիլ համեմատ 7-ով ավելացել է ծնունդների թիվը Վարդենիսի տարածաշրջանում:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում