Հասարակական

ՀՀ ԱԻՆ և Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցը կարող են համատեղ կրթական ծրագրեր իրականացնել

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԻՆ և Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցը կարող են համատեղ կրթական ծրագրեր իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 3-ին ընդունեց «Տավիթյան» հիմնադրամի նախագահ, բարերար Ասո Տավիթյանի և Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց ՀՀ ԱԻՆ կառուցվածքը, գործառույթներն ու ընդհանուր գործունեությունն աղետների ռիսկերի նվազեցման, մարդածին և բնական աղետներին բնակչության պատրաստվածության և դիմակայունության ոլորտում:

Քննարկվեցին «Տավիթյան» հիմնադրամի միջոցով ԱԻՆ, նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Ֆլեթչերի դիվանագիտության և իրավունքի դպրոցի միջև կրթական ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռքբերեցին նաև ակադեմիայում դասավանդող դասախոսական կազմի և նախարարության աշխատակիցների վերապատրաստման հնարավորությունների շուրջ:

Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ ծանոթացան կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը, գործառույթներին և «911» ծառայության գործունեությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում