Հասարակական

ՈԱԱԿ-ը դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանցի անդամ

1 րոպեի ընթերցում

ՈԱԱԿ-ը դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանցի  անդամ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների ցանցի (CEENQA) անդամ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՈԱԱԿ հասարակության հետ կապերի բաժնից:

2001-ին հիմնադրված CEENQA-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը միավորում է բարձրագույն կրթության որակի ապահովման 29 գործակալությունների եվրոպական 20 երկրներից: Ցանցի նպատակն է ապահովել համագործակցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների որակի ապահովման գործակալությունների միջև` նպաստելով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացմանը:

Նշենք, որ վերջերս ՈԱԱԿ-ը դարձավ նաև Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) լիիրավ անդամ: Հիմնադրամը նաև Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի և ԱՄՆ Բարձրագույն կրթության հավատարմագրման խորհրդի Որակի միջազգային խմբի անդամ է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում