Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

այսօր նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը, որի առթիվ սրտանց շնորհավորում եմ ձեզ:

Համաշխարհային զարգացումների ներկա փուլում, երբ ավելի ու ավելի է կարևորվում քաղաքացիական հասարակության մասնակցությունը հանրային կարևորություն ունեցող որոշումների կայացման գործընթացին, զանգվածային լրատվամիջոցների դերն առավել պատասխանատու է դառնում թե՛ որպես տեղեկատվության աղբյուրի և թե՛ որպես խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության ազդեցիկ միջոցի:

Հայաստանյան լրատվական դաշտի շատ ներկայացուցիչներ այսօր պատվով կրում են իրենց պատասխանատու կոչումն ու մասնագիտական բարձր որակներով կարողանում են հանրության ուշադրությունը հետևողականորեն սևեռել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վրա, որոնք այդուհետ դառնում են նախադեպեր և փոխում են կարծրացած մտածելակերպեր, մարդկանց, նաև` մեր իրականությունը: Եվ պատահական չէ, որ ձեզ արդարացիորեն համարում են չորրորդ իշխանություն:

Եվս մեկ անգամ շնորհավորելով մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, ստեղծագործական հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: Նաև մաղթում եմ, որ շարունակեք պատվով ու սկզբունքայնությամբ կատարել մասնագիտական ձեր աշխատանքը՝ վերլուծական ձեր միտքն ու անաչառ գրիչն այսուհետ ևս ծառայեցնելով մեր ժողովրդի նվիրական նպատակներին` ի բարօրություն մեր երկրի և մայրաքաղաք Երևանի»:

Հայերեն English Русский

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը