Սպորտ

Վլադիմիր և Ազատ Հարությունյանների հաջողությունը ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր և Ազատ Հարությունյանների հաջողությունը ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրացատկորդ Վլադիմիր Հարությունյանը Կիևում անցկացված ջրացատկի Ուկրաինայի գավաթի բաց առաջնությունում 10 մ աշտարակացատկ մրցաձևում արժանացել է արծաթե մեդալի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 10 մ աշտարակից սինքրոն ցատկ ձևում Վլադիմիր և Ազատ Հարությունյան եղբայրների զույգը գրավել է 3-րդ տեղը:

Առաջնությանը մասնակցել են 7 երկրների ջրացատկորդներ: Մեր մարզիկները Կիև էին մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում