Սպասվող լրահոս․ 02.05.2017

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մայիսի 2-ին, Երևանում առաջին անգամ կանցկացվի Հայաստան-Թուրքիա ներդրողների բացառիկ հանդիպում: Միջոցառման նպատակն է խթանել Հայաստանում եւ Թուրքիայում ներդրողների ցանց ստեղծելու գաղափարը եւ ներկայացնել ներդրողների ցանցերի տարբեր ձեւաչափերն ու միջազգային լավագույն փորձը: Բացման արարողության պատվավոր հյուրերն են` Հայաստանում Գերմանիայի դաշնային հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխթենբերգերը, Հայաստանում Շվեդիայի թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը:

Այսօր լրագրողների հետ կհանդիպեն ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արթուր Հովհաննիսյանը և Սուրեն Քրմոյանը: Նրանք կամփոփեն կառավարության վեցամսյա ծրագրի կատարողականը:

Կանցկացվի Երևան – Աստանա – Քիշնև - Սուխում – Ցխինվալ – Տաշքենդ – Դուշանբե- Տալլին տեսակամուրջ: Այն նվիրված է Մեծ հայրենական պատերազմի Հաղթանակի օրվան։ Մայիսի 9-ին նշվելու է Հաղթանակի 72-ամյակը։ Տեսակամուրջի մասնակիցները կպատմեն, թե ինչպես է այսօր նշվում Հաղթանակի օրը տարբեր երկրներում ու կներկայացնեն իրենց պատմությունները պատերազմի մասին։

Մայիսի 13-ից նոյեմբերի 26-ն անցկացվելու է Վենետիկի «Viva Arte Viva» արվեստի միջազգային 2017թվականի բիենալեն: Մշակութային այդ կարևոր միջոցառմանը Հայաստանը կներկայացնեն արվեստագետներ Ռաֆայել Մեգալը, Ժան Պողոսյանը և Միրո Պերսոլյանը: Բիենալեին ընդառաջ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, նախարարությունում բիենալեի պատասխանատու Աննա Ղազարյանը և այլք կներկայացնեն մանրամասներ սպասվող միջոցառման մասին:

Կամփոփվեն գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2016»-ի արդյունքները: Միջոցառումն անցկացվում է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից: Արդյունքները կամփոփվեն և հաղթողներին դիպլոմներ կհանձնվեն Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութա-գործարարական կենտրոնում:

«Էրեբունի-Երևանի 2800-ամյակին ընդառաջ Էրեբունի, Կարմիրբլուր և Շենգավիթ հնավայրերի զարգացման հեռանկարներից կխոսի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Հայաստանում ապրիլի 29-ից մայիսի 3-ն անցկացվում է «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 15-րդ փառատոնը։ Փառատոնին մասնակցում են դերասաններ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Լեհաստանից: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 28 ներկայացում: Տարբեր երկրներից ժամանած փառատոնի հյուրերը կհանդիպեն լրագրողների հետ: «Արմմոնո-2017» միջազգային թատերական փառատոնի եւ Հայ-լեհական համագործակցության շրջանակներում երիտասարդ դերասան Մատեուշ Դեսկևիչն էլ այսօր հանդես կգա Պյոտր Վիշոմիրսկիի «Լինելով Չարլի Չապլին» ներկայացմամբ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում