ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Արթուր Սարկիսովը մասնակցել է «Ենիսեյ»-ի հաղթական խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսստանի ազգային լիգայի 34-րդ տուրում «Ենիսեյ»-ը հյուրընկալվելով «Ֆակել»-ին հաղթեց 0:3 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի անդա Արթուր Սարկիսովը թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 61-րդ րոպեին: Արթուր Մալոյանը խաղադաշտ դուրս եկավ 83-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ենիսեյ»-ը մրցաշարային աղյուսակում 3-րդ տեղում է և ունի 54 միավոր: