Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 28.04.2017

4 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 28.04.2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` ապրիլի 28-ին,Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով: Հանդիպումը կկայանա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով։

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպում է սեմինար-քննարկում: Միջոցառման ընթացքում կներկայացվեն Հայաստանում աշխատանքի պաշտպանության, աշխատանքի անվտանգության ապահովման հիմնախնդիրները:

Այսօր մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչներ կամփոփեն կառավարության ծրագրի կատարման վերջին վեց ամսվա աշխատանքները: Լրագրողների հետ կհանդիպեն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը:

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի հիմնադիր նիստ՝ ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարների, փառատոնի գեղարվեստական խորհրդի, ժյուրիի և լրագրողների մասնակցությամբ: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Հայաստանում կայացած սփյուռքահայ արվեստագետների հետ հանդիպումներ» ծրագրի շրջանակում տեղի կունենա հայ մեծանուն արվեստագետ Տիգրան Մանսուրյանի հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցների հետ: Տիգրան Մանսուրյանը կխոսի իր նոր՝ «Պոեմ հաղթանակի» ստեղծագործության և առաջիկա ծրագրերի մասին:

Երևանում կկայանա Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության պաշտոնական մեկնարկային համաժողովը: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:

Այսօր կմեկնարկի նաև «Քաղցկեղը վերապրածների կոնգրես»-ը, որին բժշկական համալսարանի հրավերով մասնակցում է Հորդանանի արքայադուստր՝ Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նորընտիր նախագահ Դինա Մայրեդը, ում երեխան նույնպես հաղթահարել է քաղցկեղը: Արքայադուստրը նաև Հարվարդի համալսարանի «Զարգացող երկրներում քաղցկեղի վերահսկման և բուժման հասանելիության» աշխատանքային խմբի պատվավոր նախագահն է:

Ապրիլի 30-ին նշվում էՋազի միջազգային օրը: Օրվան ընդառաջ այսօր կայանալիք մամուլի ասուլիսում Հայաստանի ջազի ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը, Հայաստանի պետական ջազ-նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցը կներկայացնեն մանրամասներ սպասվող միջոցառումների մասին: Նշենք, որ Ջազի միջազգային օրն առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին։ Օրացույցում այն ընդգրկելու և ապրիլի 30-ին տոնելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գերագույն համաժողովը հայտարարել է 2011 թվականի նոյեմբերին։

Սպորտային անցուդարձից, այսօր կմեկնարկի լողի ՀՀ առաջնությունը, որին ներկա կլինի նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում