Սպորտ

2018թ-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կկիրառվի տեսակրկնապատկերների համակարգ. Ջանի Ինֆանտինո

1 րոպեի ընթերցում

 2018թ-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կկիրառվի տեսակրկնապատկերների համակարգ. Ջանի Ինֆանտինո

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտնել է, որ 2018թ-ին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ կկիրառվի տեսակրկնապատկերների համակարգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը այս մասին տեղեկացնում է AFP գործակալությունը:

«2018թ-ին կայանալիք աշխարհի առաջնության ընթացքում կկիրառվի տեսակրկնապատկերների համակարգը, քանի որ մինչ այս կայացած փորձարկումների արդյունքները դրական են: Շատ հավանական է, որ հեռուստաէկրանների առջև նստած երկրպագուները տեսնեն, թե իրականում խաղադաշտում ինչ է տեղի ունեցել, սակայն մրցավարները չնկատեն»,- ասել է Ինֆանտինոն:

Նա ընդգծել է, որ ՖԻՖԱ-ն նպաստում է ֆուտբոլում տարբեր տեխնոլոգիաների կիրառմանը, որպեսզի հնարավոր լինի բացահայտել կասկածելի խաղերը, ինչը շատ կարևոր նշանակություն ունի ֆուտբոլի զարգացման համար:

Տեսակրկնապատկերների համակարգը կիրառվել է 2017թ-ին Ճապոնիայում կայացած աշխարհի ակումբային առաջնության ընթացքում:

Ավելի վաղ, ՖԻՖԱ-ն հաստատել էր, որ համակարգը կօգտագործվի նաև 2017թ. ամռանը կայանալիք Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության ընթացքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում