Հանրապետության հրապարակի հարակից այգին համալրվել է ևս 4 խաչքարերի կրկնօրինակներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգի, ծանոթացել հանգստի գոտում տեղադրված նոր խաչքարերին: Երևանի քաղաքապետարանի հերթական այս նախաձեռնության շրջանակում հանրությանն են ներկայացվել 4 նոր աշխատանքներ, որոնցում վերարտադրված են Արևմտյան Հայաստանում և Հին Ջուղայում եղած խաչքարերը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով վերարտադրված խաչքարերը՝ հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետանն ու պատմաբան Արգամ Այվազյանը նշել են, որ դրանք Դերջան գավառի Սբ Դավիթ վանքում, Անիի Մխիթարիչի աշտարակի մեջ տեղադրված, Մեծ ՀայքիՃահուկ գավառիՍբ Հովհաննես եկեղեցու հարավային ճակատում և Հին Ջուղայի խորանախաչի խաչհանգույցում տեղադրված խաչքարերի կրկնօրինակներն են, որոնց բնօրինակներից երեքն այսօր գոյություն չունեն, իսկ մեկը՝ Դերջան գավառի Սբ Դավիթ վանքի հարևանությամբ տեղադրված խաչքարի բնօրինակն էլ գտնվում է անմխիթար վիճակում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ընդգծելով հայկական մշակույթի յուրօրինակ այս ճյուղի կարևորությունը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն պետք է պատշաճ ներկայացվի, այդ թվում նաև որպես հստակ ուղերձ՝ ուղղված մշակութային եղեռնի դատապարտմանը: Ըստ այդմ, Երևանի քաղաքապետը, հաշվի առնելով տվյալ հանգստայն գոտում ինչպես երևանցիների, այնպես էլ զբոսաշրջիկների նկատվող ակտիվությունը, պատասխանատուներին հանձնարարել է մասնավորապես հանգստյան և տոն օրերին տարածքում ապահովել համապատասխան մասնագետների առկայությունը, ովքեր կկարողանան լիարժեք ներկայացնել ինչպես արդեն տեղադրված խաչքարերի պատմությունը, այնպես էլ խաչքարագործությունն ընդհանրապես:

Հայերեն Русский

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից