Ucom ընկերությունը և «Ֆորա-Բանկը» կգործակցեն հեռահաղորդակցության ոլորտում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը և «ՖՈՐԱ-ԲԱՆԿ» բաժնետիրական առևտրային բանկը («Տաշիր» ընկերությունների մաս է) գործակցության համաձայնագիր են ստորագրել հեռահաղորդակցական ծառայությունների ամբողջական սպեկտորը ներկայացնող նախագծերի շուրջ, որոնք ներառում են Հայաստանի ողջ տարածքը, այդ թվում՝ դրա առավել հեռավոր շրջանները: Համաձայնագրով սահմանվում է ներդրումային ծրագրի իրականացումը, որը թույլ կտա երկրում ընդլայնել 4Play առաջարկներն ու 4G+ ցանցը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

Ucom ընկերությունը շարունակում է իր ռազմավարական զարգացման ծրագրերի իրականացումը, ինչի համատեքստում ներդրում կատարելու համաձայնություն է ձեռք բերվել «ՖՈՐԱ-ԲԱՆԿ» բաժնետիրական առևտրային բանկի հետ («Տաշիր» ընկերությունների խումբ)։ Ազգային կապիտալով գործունեություն ծավալող երկու խոշորագույն ընկերություններում համոզված են, որ այս գործացկության արդյունքում Հայաստանի տնտեսության համար կապահովվի զարգացման դրական դինամիկա: Ներդրումային ծրագրի իրականացումը թույլ կտա ստեղծել նոր և բացառիկ մեդիա արտադրանք և ներկայացնել այն ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի սպառողների ուշադրությանը:

Ապագա պլաններում է նաև գործունեության աշխարհագրական ընդլայնումը, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում, ինչը Ucom ընկերությանը թույլ կտա դառնալ առաջատար համահայկական հեռահաղորդակցության օպերատոր: Գործարքի մանրամասները դեռևս մշակման փուլում են ու կհրապարակվեն դրա վերջնականացման գործընթացի ավարտին:

Հայերեն English Русский

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից 5 տարվա ընթացքում քննված 7524 քրվարույթից 1050-ն ուղարկվել է դատարան․ Արթուր Նահապետյան

Բաղային հայտնել է, որ ԱԷՄԳ-ի պաշտոնյաները վերջերս ստուգայց են կատարել Բուշեհրի ատոմակայանում

Վահրամաբերդ բնակավայրում կառուցվում է նոր բազմաֆունկցիոնալ մարզադաշտ

Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին

Կրասնոյարսկի երկրամասում ավելի քան 500 որսորդ հատուկ վճար է ստացել սպանված արջերի համար

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Հակակոռուպցիոն պայքարում չպետք է լինի «մերոնք և ձերոնք» տրամաբանությունը. Փաշինյան

Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով

Բայդենը հայտնել է իր գրքի թողարկման ամսաթիվն ու մանրամասներ ներկայացրել քաղցկեղի բուժման ընթացքի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ճեպազրույցը