Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 19.04.2017

3 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 19.04.2017

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀկենտրոնականբանկումայսօր` ապրիլի 19-ին, տեղիկունենա«Իմֆինանսներիամիս2017» ծրագրիբացման արարողությունը:Ծրագիրնիրականացվումէարդեն4-րդանգամ,նպատակըհանրությանշրջանումանձնականֆինանսների կառավարմանհարցիկարևորումն է:Ծրագիրըներառումէհասարակության տարբերթիրախայինխմբերիհամարուսուցողական՝գրավիչևհիշվողմիջոցառումներ,որոնքուղղվածենիրազեկվածությանմակարդակիբարձրացմանը:

Հայաստանում ամուսնալուծությունների ի՞նչ միտումներ են առկա, որո՞նք են դրանց պատճառները, իրավական գործընթացներում ի՞նչ խնդիրներ կան: Այս և այլ հարցերին կանդրադառնան Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, փաստաբան Տիգրան Սարուխանյանը, ընտանեկան հոգեբան Արկադի Մեհրաբյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սիրիահայերի համար կազմակերպված դասընթացները բարեհաջող ավարտելու կապակցությամբ կանցկացվի ավարտական միջոցառում և մասնակիցներին կհանձնվեն սերտիֆիկատներ: Կազմակերպիչներն են «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղան հիմնադրամ»-ը և «Արտ հաուս» ուսումնական կենտրոնը:

Այսօր եզդիները նշում են Ամանորը: Յուրաքանչյուր տարի` ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբթի օրը, եզդիները նշում են իրենց Ամանորը: Այս տարի այն նշվում է ապրիլի 19-ին: Այդ տոնը հենց այդպես էլ կոչվում է` Տարեմուտի չորեքշաբթի օր: Օրվա առթիվ միջոցառումներ են նախատեսված Զովունի գյուղում:

«Mirzoyan Library»-ում տեղի կունենա արձակագիր Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպի լրամշակված տարբերակի շնորհանդեսը: Արամ Պաչյանի վեպի նոր մշակումը լույս է ընծայել «Դարակ» հրատարակչությունը: Գրքից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի երիտասարդ որեւէ գրողի առաջին գրքերի հրատարակությանը: Շնորհանդեսի ընթացքում գրողը կպատմի գրքի ստեղծման մասին, կներկայացվի նաեւ գրքի անգլերեն տարբերակը, որի հրատարակիչը բրիտանական «Գլագոսլավ» հրատարակչությունն է: Ներկա կլինի նաեւ անգլերեն տարբերակի թարգմանիչ Նաիրի Հախվերդին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում