Ֆրանսուա Ֆիյոնը խոստանում է ավարտին հասցնել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման գործընթացը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում Հանրապետականների կողմից առաջադրված թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ապրիլի 24-ը կհիշատակի որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, ինչպես իր նախկինները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ֆիյոնը նշել է Nouvelles d’Armenie-ի հետ հարցազրույցում:

«Կարևոր է հազարավոր զոհերին չմոռանալը: Այս ցեղասպանության զոհ դարձան Օսմանյան կայսրության արևելյան` Փոքր Ասիայի նահանգներում բնակվող շուրջ 1.5 միլիոն հայեր, որը կազմում էր հայ բնակչության շուրջ երեք քառորդը»,- նշել է Ֆիյոնը` ընդգծելով, որ Ֆրանսիայում պաշտոնապես ընդունված նման հիշատակի օրերը տասնմեկն են, այդ թվում` ապրիլի 24-ը: Ֆրանսիայի նախագահի թեկնածուն հիշեցրել է, որ այդ երկիրը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է դեռևս 2001թ. հունվարի 29-ին:

«Ճանաչելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Ֆրանսիայի Հանրապետությունն այն նաև խորհրդանշորեն ամրագրել է մարդկության կոլեկտիվ հիշողության մեջ»,- ընդգծել է Ֆրանսուա Ֆիյոնը:

Նրա խոսքով` ճանաչումն, այնուամենայնիվ, չի կարող լինել վերջնական ձեռքբերում, անհրաժեշտ է կատարել նաև հաջորդ քայլը. «խուսափելու համար ֆրանսիական օրենքներով ճանաչված ցեղասպանությունների զոհերի ու նրանց ժառանգների հանդեպ անհավասար վերաբերմունքից ու հիշողության մրցակցությունից»:

Ֆիյոնը հիշեցրել է, որ Շոայի զոհերի ժառանգները ժխտողականությունից պաշտպանվել են օրենքով, ինչը չի արվել հայկական ծագմամբ շուրջ 500 հազար ֆրանսիացիների դեպքում, ովքեր հաճախ պաշտպանել են Ֆրանսիան իրենց արյամբ:

«Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն առերեսվել են եզակի մի երևույթի` պետական ժխտողականության: Թուրքիան մեծ սխալ է գործում իր անցյալին չառերեսվելով: Բոլոր ազգերն ունեն իրենց ստվերը և հաղթանակում են դրանք ճանաչելով»,- շեշտել է Ֆրանսիայի նախագահի հանրապետական թեկնածուն:

Նրա խոսքով` Ֆրանսիան պետք է պաշտպանի իր քաղաքացիներին, ուստի ցեղասպանության ժխտողականության քրեականացման համար պետք է վերսկսել օրենսդրական գործընթացը: «Ժխտողականության դեմ այս պայքարը պետք է ի վերջո ավարտին հասցնել պատգամավորների ու սենատորների մոբիլիզացման միջոցով»,- ամփոփել է Ֆիյոնը:

Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի ապրիլի 23-ին: Եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների կեսից ավելին, ապա երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին: Ներկայումս ընտրարշավի առաջատար թեկնածուներն են Հանրապետականների կողմից առաջադրված Ֆրանսուա Ֆիյոնը, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Բենուա Ամոնը և Կոմունիստական կուսակցության ու մի շարք այլ ձախ ուժերի աջակցությունը վայելոց Ժան-Լյուկ Մելանշոնը:

Հայերեն English Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված