Սպասվող լրահոս. 18.04.2017

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն այսօր՝ ապրիլի 18-ին, կներկայացնի «Ծնողների դիրքորոշումները դեռահասների սեռական զարգացման վերաբերյալ» հետազոտության արդյունքները: Կազմակերպությունը 2016թ. հունվար-հունիս ամիսներին իրականացրել է աշխատանք Երևանում, Արմավիրում, Լոռիում և Գեղարքունիքում՝ ուսումնասիրելու ծնողների շրջանում իրենց երեխաների դաստիարակման, սեռական զարգացման վերաբերյալ առկա պատկերացումները և դիրքորոշումները: Հանդիպմանը ներկա կլինեն պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Տարածաշրջանային զարգացումներին կանդրադառնան քաղաքագետներ Ալեքսանդր Իսկանդարյանն ու Սերգեյ Մինասյանը: Նրանց վերլուծությունների առանցքում կլինեն Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակումը: Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին կխոսեն նաև թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը, փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Երևանում առաջին անգամ անցկացվում է «Արգենտինական գինու շաբաթ»: Կազմակերպիչը՝ Հայաստանում Արգենտինայի դեսպանատունն է, որը համագործակցում է տեղական ընկերությունների հետ: «Արգենտինական գինու շաբաթ»-ը հագեցած է մի շարք միջոցառումներով, որոնք նախատեսված են ապրիլի 18-23-ը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան կներկայացնի սպասվող միջոցառումներն ու դրանց հիմնական նպատակը:

Մոսկվայում ապրիլի սկզբին անցկացվել է «Դեպի Հայաստան՝ հանգստյան օրերին ներքին անձնագրերով» խորագրով միջոցառումը: Ռուսաստանում հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացման ու խթանման գործընթացի մասին, ինչպես նաև «InTourExpo 2017-ի զբոսաշրջային ամենամյա ցուցահանդես»-ի մասին մանրամասներ կներկայացնեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, EXPO GROUP ընկերության հիմնադիր տնօրեն Վահագն Միրիջանյանը:

Հայաստանում մեկնարկել է «Վերածնունդ» IX միջազգային մրցույթ-փառատոնը: Ըստ ստացված հայտերի՝ մրցույթ-փառատոնին մասնակցում են ավելի քան 3000 անհատ կատարողներ և համույթներ շուրջ 35 երկրներից, ՀՀ բոլոր մարզերից, Արցախից: ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր նախատեսված ասուլիսին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, «Փյունիկ» համահայկական հիﬓադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջամբարջին, Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը և այլք կներկայացնեն մանրամասներ փառատոնի մասին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Հայերեն Русский

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են