Հասարակական

Մինեսոթայի համալսարանի հայ գիտնականը ԵՊԲՀ այցելու պրոֆեսորի կոչում է ստացել

1 րոպեի ընթերցում

Մինեսոթայի համալսարանի հայ գիտնականը ԵՊԲՀ այցելու պրոֆեսորի կոչում է ստացել

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մինեսոթայի համալսարանի Հեմատոլոգիայի, օնկոլոգիայի և տրանսպլանտոլոգիայի բաժնի հայազգի գիտնական Ալեքս Լազարյանն ապրիլի 14-ին ԵՊԲՀ-ում հանդես եկավ «Արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստման էվոլյուցիան» թեմայով դասախոսությամբ: Գիտնականը Հայաստանում է «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» մի քանի օր առաջ իրականացված առաջին արյունաստեղծ ցողունային բջիջների առաջին փոխպատվաստմանը որպես խորհրդատու մասնակցելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն Ալեքս Լազարյանին հանձնեց ԵՊԲՀ այցելու պրոֆեսորի կոչում:

Ռեկտորը հույս հայտնեց, որ այսօր սկիզբ դրված համագործակցությունը շարունակական կդառնա:

Ալեքս Լազարյանը բժշկական կրթություն է ստացել ԵՊԲՀ-ում: Նախքան 2012 թվականին Մինեսոթայի համալսարան տեղափոխվելը մասնագետը ռեզիդենտուրա է անցել Քլիվլենդի հիվանդանոցային հիմնադրամում: Արյունաբանության և ուռուցքաբանության ոլորտում նշանակալի հաջողությունների հասնելոց հետո, 20 տարի անց, մասնագետն առաջին անգամ է դասախոսում հարազատ բուհում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում