Սպասվող լրահոս. 14.04.2017

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում է: Նախագահը կմասնակցի այսօր` ապրիլի 14-ին, Բիշկեկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը: Նա կանդրադառնա Հայաստանի ներքին պարտքի շուկայի վերջին զարգացումներին:

Թեպետ անցնող շաբաթվա ընթացքում այդպես էլ պատգամավորների անհրաժեշտ թիվը չապահովվեց և նիստ չգումարվեց, սակայն այսօր խորհրդարանական խմբակցություններից մի քանիսը հանդես կգան ճեպազրույցներով: Ներկա կլինեն ՀԱԿ և ՀՀԿ խմբակցության պատգամավորները:

«Ելք» դաշինքից՝ համամասնական ցուցակի 2-րդ համարով առաջադրված թեկնածու Արայիկ Հարությունյանն ու սփյուռքահայ թեկանածու Վարագ Սիսեռյանը կանդրադառնան Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին:

ՀՀ ԿԳ նախարարության և Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի միջև կկնքվի փոխըմբռնման հուշագիր, որը կստորագրեն ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանը:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կներկայացվի «Հայկական տուն» նախագծերի կատալոգը: Այն հրատարակվել է «Մոնարխ» ընկերության նախաձեռնությամբ և հովանավորությամբ: Շնորհանդեսին իր երաժշտական կատարումներով կմասնակցի Միրզոյան քառյակը:

Օրերս ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացրել էր, որ զբոսաշրջության նպատակով քարանձավները վարձակալության տրամադրելու մրցույթ է հայտարարել: Քարանձավագիտական կենտրոնի ղեկավար Սամվել Շահինյանը կներկայացնի իր դիտարկումները թեմայի վերաբերյալ:

Հայ առաքելական եկեղեցին ապրիլի 16-ին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաև Զատիկ: Այն նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Տոնին ընդառաջ Սուրբ Զատկի տոնի ու նշանակության մասին այսօր կխոսի Արարատյան Հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգեւոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը: Բանահավաք Սոնիա Թաշչյանն էլ կներկայացնի Սուրբ Զատկի տոնին պատրաստվելու խորհրդանշական ուտեստները:

Գրողների միությունում էլ տեղի կունենա բանաստեղծ, արձակագիր Վառլեն Ալեքսանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հիշատակի ցերեկույթ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյբուքում:

Հայերեն Русский

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են