Քաղաքականություն

Մարսելում բացվելու է Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ

1 րոպեի ընթերցում

 Մարսելում բացվելու է Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Մարսել քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելի միջոցառումների շրջանակում բացվելու է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d’ Armenie-ն, միջոցառումը տեղի է ունենալու ապրիլի 21-ին` տեղի ժամանակով 11:30-ին:

Արարողությանը ներկա են գտնվելու Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, Էքս ան Պրովանս վարչական շրջանի ղեկավար Իվ Մորենը, հասարակական, քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպել են Մարսելի քաղաքապետարանը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:

1921 թվականին Թեհլերյանը մասնակցել էՆեմեսիս գործողությանը` առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվամարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921 թվականիհունիսի 2-ին գերմանական դատարանը Թեհլերյանին մեղավոր չի ճանաչել:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում