Սպասվող լրահոս. 13.04.2017

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի միջև ստորագրվելու է փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի ստորագրմանը հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է այսօր` ապրիլի 13-ին, կայանալիք կառավարության նիստի օրակարգում: Կառավարության և Ֆոնդի միջև ստորագրվող փոխըմբռնման հուշագրի նպատակն է պետություն-մասնավոր հատված գործակցության հետագա զարգացումն ու խորացումը: Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ մարտի 25-ին պաշտոնապես տրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր կհանդիպի լրագրողների հետ: Պաշտպանը կներկայացնի 2016թ. տարեկան հաղորդումը եւ կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:

Հայաստանը դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի անդամ: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը և տնօրեն Ռուբեն Թոփչյանը կներկայացնեն հայաստանյան կրթական համակարգի նոր հեռանկարներն ու հնարավորությունները:

Կկայանա Երևան–Աստանա–Բիշքեկ–Մինսկ տեսակամուրջը, որը նվիրված է Բիշքեկում ապրիլի 14-ին կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին։ Նիստի ընթացքում նախագահներին կներկայացվի «2015-2016 թվականներին Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման մասին» զեկույցը: Կուսումնասիրվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի ժամանակացույցում փոփոխություններ կատարելու հարցը, որոնք, կոլեգիալ որոշումից հետո ուժի մեջ կմտնեն ԵՏՄ մաքսային օրենսդրության հետ։

ՀՀ պաշտպանության նախարարության և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ կկայանա կիբեռանվտանգությանը նվիրված գիտաժողով: Մասնակիցներին կներկայացվեն ոլորտի միջազգային առաջատարներից մեկի՝ Checkpoint Software ընկերության նորարարական լուծումները։

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի կունենա ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ընդունելությանն ու գործունեությանը նվիրված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը:

«Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրում ապրիլի 13-ին և 14-ին՝ Սուրբ Հարության տոնի առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ կգործի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:

«LOFT» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնում տեղի կունենա հանդիպում «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լևինայի հետ։ Հանդիպման ընթացքում հանդիսատեսը եւ մամուլի ներկայացուցիչները հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել Լևինային, ինչպես նաւ բացառիկ հնարավորություն կընձեռվի լսել Լևինայի երգի կենդանի կատարումը։ Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան ժամանել է Հայաստան իր պաշտոնական պրոմո-շրջագայության շրջանակում։

Այսևայլթեմաներիմասինկարողեքմանրամասնընթերցելarmenpress.amկայքէջումևլսելլրատվականռադիոյիեթերում:Հետևեքմեզթվիթերումևֆեյբուքում:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ