Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը ցնցված է Դորտմունդի պայթյունների լուրից և ապաքինում է մաղթել Մարկ Բարտրային

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը ցնցված է Դորտմունդի պայթյունների լուրից և ապաքինում է մաղթել Մարկ Բարտրային

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Դորտմունդում տեղի ունեցած պայթյունների հետ կապված: «Ցնցված եմ երեկ Դորտմունդում տեղի ունեցած պայթյունների մասին լսելուց հետո: Դորտմունդը ինձ համար շատ հարազատ և թանկ քաղաք է: Աջակցում եմ «Բորուսիային», թիմի երկրպագուներին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Մարկ Բարտրային»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է ֆուտբոլիստը:

Դորտմունդում «Բորուսիա» ակումբի ավտոբուսի մոտ ապրիլի 11-ին պայթյուն է որոտացել, որի հետեւանքով տուժել է «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Մարկ Բարտրան: Պայթյունը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բորուսիա»-«Մոնակո» խաղից առաջ: Հետաձգված հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին` ժամը 20:45-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում