«Տարոն Ավիայի» առաջին ինքնաթիռը հասավ Գյումրի

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական երկրորդ ավիափոխադրող ընկերության` «Տարոն-Ավիայի» առաջին օդանավը ապրիլի 10-ին վայրէջք կատարեց Գյումրու «Շիրակ» օդանավակայանում: Ապրիլի 25-ից ընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից կսկսի իրականացնել կանոնավոր եւ ոչ կանոնավոր (չարտերային) չվերթեր:

Ընկերությունն առաջին չվերթը կիրականացնի ապրիլի 25-ին՝ Գյումրի–Կրասնոդար–Գյումրի երթուղով:Հայկական ավիաընկերությունների պատմության մեջ առաջին անգամ օդանավը կկրի անվանի դերասան, ճանաչված գյումրեցի Մհեր Մկրտչյանի անունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ծնունդով գյումրեցի «Տարոն-Ավիայի» տնօրեն Գառնիկ Պապիկյանը՝ հավելելով, որ դա Գյումրին գովազդելու յուրօրինակ տարբերակ է: Բացի անվանումից, ինքնաթիռի վրա մեծ տառերով գրված է «Գյումրի»:

Ընկերության սեփականատերը նաև վստահեցրեց՝ երկար տարիներ արտասահմանում գործունեություն ծավալելուց հետո վերադարձել է հայրենի քաղաք՝ վստահելով ու հավատալով ՀՀ կառավարության ու հատկապես ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումներին: Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի առայժմ 3 ուղղություններով` Ռոստով, Սամարա, Կրասնոդար: Կարճ ժամանակ անց «Տարոն-Ավիայի» օդանավերով հնարավոր կլինի հասնել նաեւ մի շարք եվրոպական երկրներ: «Տարոն-Ավիայի» առաջարկված սակագները ցածր են լինելու նույն ուղղություններով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից առաջարկվող սակագներից։ Սահմանված է հնարավոր նվազագույն շեմը` ավիատոմսերի գները կսկսվեն 10 000 դրամից: Անկախ տոմսի գնից առանց հավելավճարի ուղևորները հնարավորություն կունենան ինքնաթիռի սրահում տեղափոխել մինչեւ 7 կգ ձեռքի ուղեբեռ, ինչպես նաեւ մինչեւ 25 կգ սովորական ուղեբեռ: Տոմսերի վաճառքն արդեն սկսված է: Իրականացվում է նաեւ օնլայն վաճառք:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English Русский

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանների հետ քննարկել են արտաքին մարտահրավերները

ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանն ու ԱՄՆ-ն ամփոփել են պաշտպանական համագործակցության ծրագրերը և ստորագրել արձանագրություն

ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

Ջերմուկ քաղաքում հայտնաբերվել է 24 շիշ կեղծ օղի և 1738 տուփ ծխախոտ. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է

Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ 18 ստորաբաժանում կաշխատի՝ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար

Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն