Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կասռավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ կանայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ:

Ցանկանում եմ մեր մայրերին, տատիկներին, կանանց, քույրերին, դուստրերին մարդկային պարզ երջանկություն, թող ձեր օջախներում միշտ լինի ջերմություն, սեր, հոգատարություն և բարություն:

Մայրերը հայ օջախների հենքն են և սյունը: Այսօր մենք ուղղակի օգտվում ենք առիթից և ևս մեկ անգամ արտահայտում մեր անսահման սերն ու հարգանքը ձեր նկատմամբ:

Ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք տրամադրված ենք անել ամեն հնարավորը, որպեսզի մայրությունը Հայաստանում լինի պետության կողմից մաքսիմալ պաշտպանված և մայր դարձած կինը իրեն զգա պետության հոգատարության ներքո:

Այսօր ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ կանայք մեր հասարակության մեջ շատ կարևոր դեր են զբաղեցնում և մենք հետևողական ենք լինելու, որպեսզի կանայք մեր երկրում ունենան բոլոր հնարավորություններն իրենց դրսևորելու և ներգրավված լինելու մեր երկրի զարգացման բոլոր գործընթացներում:

Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ»:

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ