Ատոմ Էգոյանը խոսել է Արցախում նկատած պատմությունների հիման վրա ֆիլմ նկարահանելու անհրաժեշոտւթյան մասին

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն Արցախ գալով առաջինը հոգևոր զգացողություն է զգում, որը նրա համար առանձնահատուկ երևույթ է: Այս մասին նա նշել է«Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում:

«Առաջին զգացողությունս բավականին ազդեցիկ էր, քանի որ ինքնությունն ու իմ ազգային պատկանելիությունն այստեղ ավելի ուժեղ ենք զգում, իսկ դա մի զգացողություն է, որն ամեն օր չէ, որ լինում է: Ինչքան երկար եմ ժամանակ անցկացնում Արցախում, այնքան ավելի շատ է ինձ մոտ հարց առաջանում, թե ինչու երիտասարդ կինոռեժիսորները երբևիցե չեն նկարել այս պատմությունները, որոնք ես նկատել եմ այս քանի օրերի ընթացքում»,-ասել է Ատոմ Էգոյանը:

«Արցախում ֆիլմ նկարահանելու համար պետք է ներսից բխող զգացողություն լինի, և ես անպայման կմտածեմ այդ հարցի շուրջ»,- նշել է Ա. Էգոյանը:

Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, ապրիլի 3-ից եռօրյա այցով Արցախում են անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը:

Հայերեն English Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում