Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 05.04.2017

4 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 05.04.2017

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ սփյուռքի նախարարությունում կանցկացվի սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Կներկայացվեն սիրիահայերի բուժօգնության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները և հետագա անելիքները: Անդրադարձ կկատարվի նաև սիրիահայ գործարարների վերապատաստման և նրանց բիզնեսի կայացման գործընթացներին, նրանց տնտեսական ինտեգրման ուղղությամբ իրականացված և նախատեսվող ծրագրերին: Կքննարկվեն սիրիահայերի հետ տարվող աշխատանքներին վերաբերող ընթացիկ հարցեր:

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը, հոգեբան Կարինե Նալչաջյանը և քաղաքագետ Արա Պապյանը կքննարկեն սահմանային իրավիճակն ապրիլյան պատերազմից մեկ տարի անց: Կխոսվի նաև հետընտրական գործընթացներից:

Ընտրական գործընթացների թեման կշարունակի ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նա ամփոփ դիտարկումներ կներկայացնի ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ներքաղաքական զարգացումներին նաև կանդրադառնա ԵՊՀմիջազգայինհարաբերություններիֆակուլտետիքաղաքականինստիտուտներիևգործընթացներիամբիոնիվարիչ,քաղաքագետԳարիկՔեռյանը:

Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով գրացվել է 10-ից ավելի զոհ, 40-ից ավելի` վիրավոր: Արդեն հաստատվել է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: ԱրաբագետՍարգիսԳրիգորյանն իր վերլուծությունները կներկայացնի ՍանկտՊետերբուրգիմետրոյումտեղիունեցածահաբեկչությանևդրանիցբխողհնարավորհետևանքների մասին:

Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մասնակցությամբ կբացվի թանգարանային ցուցադրության մասնագետների (կուրատորների) դասընթացը։ Դասընթացավարներն են Ամերիկյան կուրատորների ասոցիացիայի նախագահ Հելեն Էվանսը՝ ԱՄՆ-ի «Մետրոպոլիտեն» թանգարանից, Ամանդա Մայնեն՝ «Բրիտանական թանգարանից», Էրիկ Քրիստիանսենը՝ ԱՄՆ-ի Սմիթսոնյան թանգարաններից և ԻԿՕՄ Հայաստանի ազգային կոմիտեից ընդգրկված փորձագետների խումբը:

«Նոյյան Տապան» գրատների ցանցի գլխամասում տեղի կունենա Հանս Քրիստիան Անդերսենին նվիրված անակնկալներով լի միջոցառում: Միջոցառմանը ներկա կլինի Դանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Գագիկ Գյուլբուդաղյանը: Միջոցառման ընթացքում հեքիաթագիր Մերի Սահակյանը, ինտերակտիվ խաղերի և հեքիաթների միջոցով, կօգնի փոքրիկներին բացահայտել Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթային աշխարհը:

Գրողների միությունում տեղի կունենա Գերմանիայում տպագրված հայ բանաստեղծների գերմաներեն ստեղծագործությունների շնորհանդեսը:

Երևան քաղաքի պատմության թանգարանումէլ կբացվի «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով գեղանկարչական ցուցահանդեսը. ներկայացված են Արցախի՝ անկախության սերնդի նկարիչները։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում