3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Խորհդարանական ընտրութունների քվեարկությունն ավարտվեց, սակայն ընտրական գործընթացների քննարկումները շարունակվում են: Այսօր մի շարք մամուլի ակումբներում կազմակերպված ասուլիսներին ընտրական գործընթացների, արդյունքների մասին իրենց դիտարկումները կներկայացնեն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, հոգեբան Սամվել Խուդոյանը, քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Խորհրդարանական ընտրությունների թեման այլ շեշտադրմամբ առաջ կտանի հաշմանդամության խնդիրներով զբաղվող «Ունիսոն» ՀԿ-ը: Որքանո՞վ էին հասանելի այս ընտրությունները հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, որքանո՞վ էին պաշտպանված նրանց իրավունքները և ի՞նչ են արձանագրել դիտորդները: Լրագրողների հետ հանդիպմանն այս և այլ հարցերին կանդրադառնա «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը:
Հայաստանի նկարիչների միությունում կբացվի «Արվեստ» բնագավառում Հայաստանի Հանրապետության նախագահի 2016 թվականի երիտաարդական մրցանակի հավակնորդների գեղանկարչական, գրաֆիկական, քանդակի եւ լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, մարտի 25-ից մեկնարկել է «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 9-րդ հանրապետական մրցույթը: Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի երաժշտական ընկերությունը, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան, Երևանի քաղաքապետարանը: Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Հայաստանի և Արցախի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, հայորդաց տների, մշակութային և հասարակական կազմակերպությունների շուրջ 70 մանկապատանեկան երգչախմբեր:
«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 9-րդ հանրապետական մրցույթի վերաբերյալ մանրամասները կներկայացվեն այսօր Մշակույթի նախարարությունում սպասվող ասուլիսին:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում: