Հատուկ նախագծեր

Սպասվող լրահոս. 29.03.2017

3 րոպեի ընթերցում

Սպասվող լրահոս. 29.03.2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մարտի 29-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կհանդիպի լրագորղների հետ: Ներկա կլինեն նաև գործարարներ Էդուարդ Մարությանը և Արա Յաղջյանը: Կներկայացվի ՏՏ ստարտափ ընկերությունների ֆինանսավորման ծրագիրը, որի նպատակն է աջակցել տեխնոլոգիական ոլորտում նորարարական գաղափարներ ունեցող ընկերություններին:

Տավուշի մարզում կանցկացվի աղետների ռիսկերի նվազեցման քննարկում: Պետական կառավարման մարմինների, միջազգային կառույցների, ՀԿ-ների, կրթական հաստատությունների ներկայացուցիչները կհանդիպեն Դիլիջանում: Քննարկումը կազմակերպում է Օքսֆամը և «ՕքսԵՋեն» հիմնադրամը:

Հայաստանյան բուհերի օտար լեզուների ծրագրերը համապատասխանեցվում են լեզուների իմացության համաեվրոպական համակարգի մակարդակին: Այդ կապակցությամբ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանը և Եվրոպայի Խորհրդի ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնը կազմակերպում են համատեղ միջազգային սեմինար-վերապատրաստում: Այն կանցկացնեն Եվրոպայի խորհրդի Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի փորձագետներ Յոզե Նուժոնը և Գաբոր Շաբոն: Ներկա կլինի ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը:

«Բուկինիստ» գրախանութում կներկայացվի Լիլիթ Հակոբյանի հեղինակած հայերեն-չինարեն առաջին բառարանը: Շնորհանդեսի ընթացքում սպասվում է հայկական թեյախմություն՝ չինական ձևով: Tea Studio Halabyan ստուդիայից Ալվինա Բաբասյանը կծանոթացնի չինական թեյախմության իսկական արվեստին: Բառարանի հեղինակ Լիլիթ Հակոբյանը կանցկացնի բաց դաս, կսովորեցնի չինարեն:

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հանդես կգա Ն.Ս. Նադեժդինայի անվան պարարվեստի պետական ակադեմիական «Բերյոզկա» անսամբլը: Անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր ԽՍՀՄ ժող.արտիստ Միրա Կոլցովա:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում