Սպասվող լրահոս. 22.03.2017

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու այսօր` մարտի 22-ին, Աբու Դաբիում կայանալիք հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին: Համաժողովի անցկացման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցյալ տարեվերջին ՀՀ նախագահի` ԱՄԷ պաշտոնական այցի ժամանակ:

Լրագրողների հետ կհանդիպի ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: Նա կպատմի Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում իր առաջին 10 օրերին կատարած աշխատանքների մասին և կներկայացնի հայ-ռուսական հարաբերությունների զարգացման իր տեսլականը։

Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է: Օրվա առթիվ լրագրողների հետ կհանդիպեն Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը, ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը: Անդրադարձ կկատարվի Հայաստանի ջրային ռեսուրսներին, ջրամատակարարման համակարգի խնդիրներին:

Ինչո՞ւ տեր չենք կանգնում մեր մշակութային ժառանգությանն ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ դրսում: Լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հարցադրում է պատրաստվում բարձրացնել բեմադրող ռեժիսոր, նկարիչ, սցենարիստ Սուքիաս Թորոսյանը:

Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջև կստորագրվի համագործակցության համաձայնագիր: Ա.Ս.Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայային կշնորհվի Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Պատվավոր դոկտորի կոչում:

Մարտի 14-16-ը Թբիլիսում կայացած դասական երգեցողության միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած մեներգիչներն արժանացել են գրեթեր բոլոր մրցանակների` ստանալով նաև գլխավոր մրցանակը` Գրան պրին: «Տենոր ասոցիացիա»-ի նախագահ Կարեն Զոհրաբյանը, մրցույթին մասնակցած դասական մեներգիչները կպատմեն գրանցած հաջողությունների մասին:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա դասական երաժշտության բնագավառում ՀՀ նախագահի 2016 թվականի Երիտասարդական մրցանակ գործիքային կատարում անվանակարգ հավակնորդների առաջին՝ ընտրական փուլը:

Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացվի «Ջազ միացում NEW YORK-ԵՐԵՎԱՆ» խորագրով համերգ: Վահագն Հայրապետյանի «NEW YORK-ԵՐԵՎԱՆ» ջազային կվինտետն առաջին անգամ նոր երաժշտական երկխոսությունով ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Համերգային նախագիծն իրականացվում է Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցելarmenpress.amկայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզթվիթերումևֆեյսբուքում:

Հայերեն Русский

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են